Հերթական տարերային աղետը հսկայական վնաս պատճառեց առանց այն էլ չափազանց վատ պայմաններում ապրող հազարավոր գյուղացիական տնտեսությունների:
Կարկուտը մի քանի րոպեում ոչնչացրեց Արմավիրի և Արգածոտնի մարզերի 40 գյուղերի ցանքատարածությունների ու այգիների բերքը: Հազարավոր գյուղացիական տնտեսություններ հայտնվել են անելանելի իրավիճակում ու անլուծելի խնդրի առաջ՝ զրկվելով իրենց եկամուտի միակ միջոցից:
Հակակարկտային կայանների տեղադրումը մի քանի տարի առաջ լայնորեն լուսաբանվեց ու քարոզվեց՝ որպես գյուղացիական տնտեսությունների ապահով գոյության հաստատուն ու վստահելի միջոց: Հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով գործընթացը գովերգում էր Արմեն Գևորգյանը, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նշվում էր, որ այդ նպատակի համար երկիրը տարբեր ֆինանսական կառույցներից ստացել է մոտավորապես 60 ԱՄՆ մլն դոլար վարկ, որը ծանր բեռի նման ընկած է պետության հարկատու ժողովրդի ուսերին: Սակայն պարզվեց, որ ծրագիրը օճառային պղպջակ է, որը շատ արագ պայթեց, և ցույց տվեց որ եղածը փողերի անարդյունավետ մսխման խայտառակ օրինակ է:
Իսկ ո՞ւր է այդ գործընթացը գովերգող և խոսափողի մոտ բլբուլ կտրած Գևորգյանը: Այսօր մեղավոր են գյուղնախարարն ու Արտակարգ իրավիճակների նախարարը, կարկուտն ու գյուղացին, սակայն ոչ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Չէ՞ որ նա էր վստահեցնում, որ գյուղացին պաշտպանված է կարկուտից և կարող է հանգիստ աշխատել հողի վրա:
Բոլորն են մեղավոր, սակայն չգիտես ինչու, ճակատագրի սիրեցյալ Արմենչիկին ոչ ոք չի հիշում, երբ անհրաժեշտ է պատասխան տալ աշխատանքի արդյունքների համար:
Տարածքային կառավարման նախարարը պատասխանատու է Տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ համայնքների գոյապահպանման ու զարգացման համար, սակայն նա պատասխան չի տալիս օրեցօր դատարկվող սահմանմերձ գյուղերի, համայնքային ավերված ճանապարհների, համայնքներում օրեցօր մեծացող աղքատության ու արտագաղթի համար: Նա կա, երբ պետական քաղցրաբլիթ են բաժանում, սակայն մոռացված է, երբ պատասխանատվության ժամն է գալիս:
Գտնում եմ, որ հիշյալ քաղաքական այրն իր վերահսկողության բոլոր ոլորտները, բացի տեղական բյուջեի հարկերի հավաքումից, ամբողջովին տապալել է: Եվ այսօր, Արմեն Գևորգյանի անփառունակ ու ազգակործան գործունեության արդյունքում երկու մարզերի շինականները հայտնվել են ծանր ֆինանսատնտեսական իրավիճակում:
Որպես Տարածքային կառավարման նախարար՝ նա չի վերահսկում ՀՀ համայնքներում տիրող իրավիճակը, որի արդյունքում համայնքների բնակիչներն այսօր չեն զգում պետության գոյությունը: Գյուղերում և հանրապետական ենթակայության քաղաքներում մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին և լավագույն դեպքում, զգում են միայն, մարզպետարանների գոյությունն ու օգնությունը:
Կարծում եմ, որ նա պետք է պատասխան տա հակակարկտային կայանների տեխնիկական վիճակի ու անարդյունավետ օգտագործման համար:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.