Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ ըստ նախաքննության տվյալների՝ 15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում’ ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
Այսօր՝ 18.05.2013թ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 12:10Հայտնաբերվել են հուշանվերային «թղթադրամներ», որոնք նմանակում են ԿԲ-ի թողարկած նոր սերնդի թղթադրամներին
- 12:10Գևորգ Ալթունյանը, «DASARAN.AM»-ի սեփականատերը և այլ անձիք ձերբակալվել են ՊՆ-ում հափշտակություն և պաշտոնական կեղծիք կատարելու համար
- 12:10ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցախմբի գործունեությունը
- 15:1033-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115մլն. դրամը
- 12:10Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում ոստիկանների կողմից կիրառված բռնությանը գործը դեպի կարճում է գնում. քանի ամիս է՝ անշարժ է
- 14:10Կալանավորը նամակներ է ուղարկել ու սպառնացել իր գործը քննող դատավորներին, դատախազներին և քննիչներին՝ սպանել նրանց, կտրել ձեռքը
- 15:10Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին
- 11:10Կալանավորվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը․ ՔԿ
- 12:10«Կացին»-ում ճաշելուց հետո ԱՄՆ քաղաքացին սպանել է 24-ամյա ռուս կնոջը և փախել Թուրքիա. դին էլ թաքցրել Դիլիջանի անտառում
- 12:1024-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դին հայտնաբերվել է Դիլիջանի անտառում
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.