Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
Վարույթի ավարտին հանձնաժողովը պետք է բացահայտեր կա՞ արդյոք շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների և նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքի միջև:
Հարցին, թե ինչ որոշում է կայացվել, և հայտնաբերվել են արդյո՞ք խախտումներ, հանձնաժողովից պատասխանեցին, թե բանավոր տեղեկատվություն չեն տրամադրում, փոխարենը հավելեցին, որ կայացված որոշման մասին կողմերը ծանուցվել են:
Հիշեցնենք. Էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաև սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն», «Մեգաֆուդ» ընկերությունները, «Գալաքսի» սուպերմարկետը և նույն անունով հացի գործարանը, «Մեգամոթորս» ընկերությունը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող «Յուքոմ» ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը:
Փաստորեն, կողմերը տվյալ պարագայում «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ն ու ՊԵԿ-ն են: «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ում մեզանից տեղեկացան, որ իրենց դիմումի հիման վրա հարուցված վարույթն ավարտվել է և նշեցին, որ որևէ ծանուցում չեն ստացել: Ստացել են արդյո՞ք, ՊԵԿ-ում, մեր հարցմանն այս պետական կառույցից դեռ չեն պատասխանել:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 13-ին, և քանի որ օրենքը մեկամսյա ժամկետ է սահմանում այն ավարտելու համար, ապա առավելագույնը մայիսի 13-ին Հանձնաժողովը պետք է կայացներ որոշումը: Որոշման կայացման ամսաթիվը ևս հանձնաժողովից չհստակեցրին, հավելելով, որ որոշումը կայացվել է մայիս ամսին:
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում»:
Ստացվում է, որ վարույթի ավարտին կայացված որոշումն արդեն իսկ պետք է տեղադրված լիներ Հանձնաժողովի կայքում, բայց չկա: Այդ պետական կառույցից պարզաբանեցին, որ խնդիրը տեխնիկական է: «Տեխնիկական պատճառով, չենք կարողանում տեղադրել»,- ասացին:
Ի դեպ, ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ հարուցված վարույթը պարզվում է կիակը չէ: Ինչպես մեզ ասացին Հանձնաժողովից, դրան զուգահեռ վարույթ է հարուցվել նաև Վանաձորի քաղաքապետի Սամվել Դարբինյանի նկատմամբ: Այս վարույթի որոշումը նույնպես արդեն կա, բայց կայքում չի տեղադրվել դարձյալ նույն պատճառաբանությամբ:
Նշենք, որ անկախ պատճառաբանության հիմնավոր լինելու հանգամանքից, սա դիտվում է իբրև Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի խախտում, քանի որ այլ բան օրենքը չի նախատեսում:
2012 թվականի հունվարի 9-ին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ավելի քան մեկամյա աշխատանքում ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի և Վանաձորի քաղաքապետ Սավել Դարբինյանի նկատմամբ կատարված վարույթներն առայժմ միակն են:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.