Յուրաքանչյուր պետության և ժողովրդի գոյության ու հարատևության գործոնը սեփական անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության կազմակերպումն է, որն ունի 3 կարևորագույն ռազմա-ստրատեգիական բաղկացուցիչ.
1.Տվյալ երկրի պետական համակարգի մասնակցությունը ֆինանսատնտեսական, օրենսդրական ու բարոյական հարթությունում
2. Բանակի մարտունակության, համլրվածության և բարոյահոգեբանական վիճակը
3. Երկրի պաշտպանության հարցում ժողովրդի ու հասարակության պատրաստականության աստիճանը:
Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունն ունի լուրջ ռազմադիվանագիտական վիճահարույց խնդիրներ հարևան պետության հետ, ուստի մեր գոյության միակ գրավականն այդ երկրի հետ ունեցած ռազմադիվանագիտական հարաբերությունն է, որի զարգացումների արդյունքում մենք կդառնանք ապագա ունեցող ազգ կամ որպես պետություն ու ժողովուրդ՝ պարտություն կրելուց կանհետանանք պատմության թատերաբեմից:
Այսօր մեր բանակի շնորհիվ կարողանում ենք պահպանել մեր պետականությունը, սակայն դա տրվում է հայրենիքի սպաների ու զինվորների գերծանր ու լարված ծառայության արդյունքում: Որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ իրավիճակը, համեմատական վերլուծություն կատարենք պաշտպանունակության երեք հիմնական բաղկացուցիչների մասով:
ՀՀ ռազմական բյուջեն 2013թ-ին նախատեսված է 400 մլն ԱՄՆ դոլարի սահմանում, որը բանակի ղեկավարության ջանքերով ապահովում է բանակի զարգացման ու գործունեության բոլոր պահանջները: Իսկ ահա մեր հիմնական հակառակորդ Ադրբեջանն իր պաշտպանության խնդիրների համար 2013 թվականին հատկացրել է 1 մլրդ 900 մլն ԱՄՆ դոլար, որին գումարվում է նաև այդ երկրի նախագահի կողմից յուրաքանչյուր տարի 500մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ արտաբյուջետային հատկացումները, այսինքն՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն 6 անգամ գերազանցում է ՀՀ ռազմական բյուջեն:
Արդյունքում, տանկերի, ՀՄՄ-ների, ինքնաթիռների, հրթիռահրետանային միջոցների և ռազմամթերքի ծավալով ու թվաքանակով հակառակորդը 3-5 անգամ գերազանցում է մեր բանակի ռազմատեխնիկական համալրվածությանը: Ճիշտ է, ՀՀ պետության կողմից արվում է ամեն հնարավորը, սակայն իրադարձությունների զարգացումները ռազմատեխնիկական մրցապայքարում նպաստում են մեր բանակի հետ մնալուն: Նունիսկ այդպիսի ֆինանսական հատկացումների տարբերության պայմաններում, մեր բանակը միջազգային բոլոր ռազմական կառույցների ու փորձագետների կողմից, ճանաչվում է ավելի մարտունակ, որն արդյունք է հայոց բանակի սպաների, զինվորների, բարձր մասնագիտական ունակությունների և բարոյական բարձր ոգու:
Այսօր հաճախ են հնչում քննադատություններ բանակի հասցեին, որոնք երբեմն ճիշտ են ու օբյեկտիվ, սակայն ի՞նչ են տալիս մեր պետությունն ու հասարակությունը բանակին և ի՞նչ են պահանջում:
Վերջին 4 տարիների ընթացքում սպաների աշխատավարձը չի բարձրացել, և 50% գնաճի պայմաններում սպաների ընտանիքներն աղքատացել են նույնքան անգամ: Սպայի աշխատուժի արժեքը ՀՀ-ում գնահատվում է ամենացածրը, այն դեպքում, երբ զինվորներն ու սպաներն իրենց ծառայության մեծ մասն անց են կացնում մարտական հերթապահության գերլարված պայմաններում: Սակայն ի պատիվ Հայոց բանակին՝ զինադադարից ցայսօր, մարտական դիրքերի ոչ մի կորուստ չենք ունեցել:
Եթե երկրում շարունակվի նման վերաբերմունքը Հայոց բանակի նկատմամբ, մենք կկորցնենք մեր ամենակարևոր առավելությունը՝ բարձր ու հաղթական բարոյական և մարտական ոգին:
Ադրբեջանի ազգաբնակչությունն անցել է 9 մլն-ի սահմանը, իսկ Հայաստանում շարունակվում է ամոթալի ու ազգակործան արտագաղթը, որն այսօր դարձել է ազգային չարիք: Պետությունից, իշխանությունից վիրավորված հայ մարդն այսօր իր և իր զավակների ապագան տեսնում է Հայաստանից դուրս, որովհետև չեն գնահատվում հերոսներն ու հայրենքին նվիրված անհատները:
Սթափվելու ժամանակն է, հայրենասիրությունը սնուցման կարիք ունի՝ այն պետք է սնվի կենդանի հերոսներով ու օրինակներով: Եվ եթե հայրենիքից փախած, բանակում չծառայած անհատները դառնում են նախարար ու փոխնախարար, իսկ հայրենիքին նվիրված սպաներն ու ազատամարտիկները ստիպված են լինում դիմելու նստացույցի, ուրեմն վտանգված է մեր ապագան: Երկրի պաշտպան պետք է դառնան բոլորը, այն չպետք է միայն բանակի մենաշնորհը լինի:
Սթափվելու ժամանակն է. Հանիբալը դարպասների մոտ է:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.