Մի քանի օր առաջ, «Լոս Անջելես թայմսն» անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի մայիսի 21-ին նշանակված ընտրություններին` գրելով արդեն տեղ գտած ընտրակեղծիքների, սև PR-ի կեղտոտ դրսևորումների մասին:
Մեր ընթերցողների մի մասը կզարմանա, որ ժողովրդավարության խորհրդանիշ համարվող ԱՄՆ-ում էլ է նման բան հնարավոր:
Մյուս մասը տարակուսած կհարցնի` ի՞նչ կապ ունի դա մեր հետ:
Պարզվում է` ունի, այն էլ` անմիջականորեն:
Բանն այն է, որ ընտրախախտումների մի զգալի մասն, ըստ թերթի հրապարակումների, կազմակերպվում և տեղի է ունենում մեր հայրենակիցների` հայերի ձեռքով:
Տեսա՞ք, վերջապես գտնվեց մի ոլորտ, որտեղ մենք արտահանելու բան ունեցանք` ընտարակեղծարարությունը:
Ակամայից հիշեցի ընկերներիցս մեկին, որ դեռ 1998թ-ի կեղծված ընտրություններից հետո ասում էր, որ արժի մի ֆիրմա ստեղծել և արտասահմանում զբաղվել այս կամ այն թեկնածուի ընտրությունների կազմակերպմամբ: Ընկերս, ոչ առանց հիմքի, ասում էր, որ կան ընտրակեղծարարության նուրբ, անտեսանելի դրսևորումներ, որոնցից միայն հայերս ենք տեղյակ:
Իսկ ավելի լուրջ` հիշեցի Սերժ Սարգսյանի մի հայտարարություն, որն նա արել էր տաս տարի առաջ` Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետի կարգավիճակում:
Նա մոտավորապես ասել էր, որ մեր մենթալիտետն ու օրինական ընտրությությունների գաղափարն իրար հակոտնյա են:
Այն օրերին այդ հայտարարությունը մեծ աղմուկ հանեց:
Փաստորեն, տաս տարի հետո պարզվում է, որ Սարգսյանը չի սխալվել, ավելի ճիշտ կլինի ասել, որ ճիշտ է կանխատեսել իշխանության հետևողական քաղաքականության արդյունքը` անցած տարիներին Հայաստանում ձևավորվեց մի խավ, որն իսկապես չի պատկերացնում օրինական ընտրությունների կազմակերպումը:
Այդ խավի շատ ներկայացուցիչներ հիմա ԱՄՆ-ում են, բայց հարազատ են մնացել մեր մենթալիտետային «առանձնահատկությանը» և ԱՄՆ-ի քաղաքական պատմությունը «հարստացնում» են ընտրակեղծարարության նորարարություններով:
Ամերիկահայ համայնքն է ափսոս: Մի քանիսի շուստրիության հետևանքով` ստվերվելու է հազարավորների անունը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.