Երևանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 16։00 դրությամբ 38 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 15։00-ից հետո ավելացել են հետևյալ նյութերը.
05.05.2013 թ., ժամը 13:30-ին ՀՅԴ «թեժ գծից» ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ Շենգավիթի 11/28, 11/27 ընտրատեղամասերում մեծ խմբավորումներ են և 777 77 համարանիշի սև գույնի «Բրաբուս» մակնիշի մեքենայով գումարներ են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013 թ., ժամը 14:00-ին ՀՅԴ
Թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ս. Պ.-ն և հայտնել, որ թիվ 169 դպրոցի 12/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ից գործող ավագանու անդամ Հայրոն մշտապես գտնվում է հանձնաժողովի անդամների տարածքում, որին մի քանի անգամ դուրս են հրավիրել, սակայն ապարդյուն:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 14:20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ա. Ս.-ն և հայտնել, որ թիվ 179 դպրոցում` 8/08 և 8/09 ընտրատեղամասերում վիճաբանություն է և ոստիկանները չեն կարողանում կարգավորել:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 13:10-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:54-ին համացանցի «Henaran.am» կայքէջում տեղեկություն է զետեղվել, որ «Henaran.am»-ի խմբագրություն է ահազանգել Լ. Ա.-ն և հայտնել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «Հունդայի»> 188 ԼՍ 01 պ/հ ա/մ-ից Արաբկիրում, մասնավորապես Հր.Քոչար փողոցի 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013 թ. Էրեբունու բաժնում ստացվել է բաժնի պետին հասցեագրված թիվ 9/05 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող Էրեբունու բաժնի տեսուչի զեկուցագիրն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:00-ին թիվ 9/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարին մոտեցել են իրեն և հայտնել, որ նշված տեղամասի դիմաց նկատել են մի երիտասարդ տղայի, ով քաղաքացիներին գումար է բաժանել:
Վ. Գասպարին հաղորդում է տվել, որ նկատել է 25 տարեկան մի երիտասարդի, ով 2-3 կանանց գումարներ է բաժանել և ինքը կասկածում է, որ նա ընտրակաշառք է բաժանել:
Ընտրատեղամասից ոստ. Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ա. Կ.-ն, ով իր բացատրությամբ հերքել է ընտրակաշառք տալու հանագամանքը:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ., ժամը 13:40-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է համացանցի «Asekose.am» կայքէջում տեղադրված «Ծրարը թողել են, քվեաթերթիկը տարել» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:15-ին Արաբկիրի վարչական շրջանի Ս.Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված 5/27 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից գրություն է ստացվել «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի վերաբերյալ, որ թիվ 6/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև բախումներ են տեղի ունեցել:
Կատարվում է հետաքննություն:
- 11:10ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.