Ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ
ժամը 12.00-ի դրությամբ
05 մայիսի 2013թ.
1 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտերնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:
2 08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը և հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:
3 08:20 7/22 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը և պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:
4 08:50 7/23 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ և կարմիր գրիչներ:
5 09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:
6 09:20-11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթևոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջև, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որևէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթևոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի և խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարև Երևան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»:
7 10:50 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել «Ժառանգության» կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:
8 09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:
9 09:25, 2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում «Ժառանգության» ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն անել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն նա փորձել է տվյալները փոխանցել է ոստիկանությանը: «Բարև Երևանի» ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:
10 09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ և ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
11 09:50, 8/30-ում (50 դպրոց) լարված մթնոլորտ է eu անկառավարելի իրավիճակ: Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեատուփին,՝ առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու:
12 10:00-ի շրջաքայքում 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, «Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը և առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել «Ժառանգության» ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
13 10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են և ուղղորդում ընտրողներին:
14 11:00, Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:
15 11:05, 6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ և տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կուտակված
16 11:00, 10/10 տեղամասի առջև մեքենաների կուտակումներ:
17 11:20, 11/13-ում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի քաղաքացու քվեարկել նույնականացման քարտով:
18 11:43 Ավանի 1/21 տեղամասում թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողներին ընտրատեղամաս:
19 11:48, 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:
20 11:50, մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին և տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:
21 12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի
Ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոն
- 15:10Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
- 14:10Դավաճանները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է
- 13:10Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 15:10«Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը. Հիմա ո՞վ է երախտամոռը»
- 14:10Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
- 13:10Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև
- 12:10Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.