Մի քանի օր առաջ խոսում էի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Նա մի հետաքրքիր դիտարկում արեց «Ժառանգության» էլեկտորալ հնարավորությունների մասին` ասելով, որ այդ կուսակցության ձևավորած «Բարև Երևան» դաշինքը գտնվում է անցողիկության շեմի վրա, տվյալ դեպքում` խոսքը 8%-ի մասին է:
Անկեղծ ասած, ես առանձնապես չհավատացի սոցիոլոգի դիտարկմանը, սակայն երեկ մտածեցի, որ Ադիբեկյանը գուցե ճիշտ է:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ ձևավորված դաշինքը հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում և հենց այդ միջոցառումն էր համարվում գլխավորը նախընտրական անցած օրվա թոհուբոհում:
Միանգամից նկատեմ, որ հանրահավաքի ժամը սխալ էր ընտրված. ժամը 15-ին մայրաքաղաքում անտանելի տոթ էր: Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կարող սփոփել «Բարև Երևանի» առաջնորդներին. հրապարակում հավաքվել էր ընդամենը 300 մարդ` տաս անգամ ավելի պակաս, քան նախորդ օրը ՀԱԿ հրավիրած հանրահավաքին:
Եվ վերջապես հրապարակի երեկվա սակավամարդությունը կատարյալ դատարկության տպավորություն էր թողնում` փետրվար-ապրիլ ամիսներին նույն Րաֆֆիի նախաձեռնած բազմամարդ հանրահավաքների համատեքստում:
Իրավիճակը չի փրկել նույնիսկ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությունը, թե սա ոչ թե հանրահավաք է, այլ` հանդիպում Կենտրոնի ընտրողների հետ:
Արդ, կատարենք առաջին արձանագրումը` «Բարև Երևան» դաշինքը Երևանի ապագա ավագանիում կունենա խմբակցություն, սակայն` միայն այդքանը: Ասել կուզի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները պարտվելու են թե իշխանությանը և թե ընդդիմության լիդերության հարցում:
Փետրվարի 18-ի թեման փակվել էր դեռ ապրիլի 9-ին, եթե կուզեք` շատ ավելի վաղ: Սա Րաֆֆին կհասկանա արդեն մայիսի 5-ի երեկոյան:
Միանգամից նկատեմ, որ այս վիճակի հիմնական պատասխանատուն հենց «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, որն այդպես էլ չկարողացավ կապիտալացնել այն քաղաքական հաջողությունն, որ ունեցել էր փետրվարի 18-ին:
Ըստ այդմ, երկվա հանրահավաքի մի շարք հայտարարությունների ադեկվատությունը միանգամայն կասկածելի է: «Ես պիտի մատուցեմ հայ ժողովրդին, ինչպես փետրվար 18-ին հայ ժողովուրդն ասաց, որ «տեր եմ իմ հայրենիքում», և նույն կերպ այդ անակնկալը կմատուցի «Բարև Երևանը»: Ինչքան կտեևի պայքարը, չգիտեմ, բայց հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26–ում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե նույնիսկ անակնակալի խնդիր կա, ապա` միայն սեփական նոսրացող շարքերի համար: Այդ մարդիկ մայիսի 5-ին իրոք զարմանալու են, թե երկու ամսում ինչպե՞ս պատահեց, որ 37%-ը դարձավ 10 կամ 12:
Եթե նույնիսկ ընդունենք, որ հանրապետականները ավագանիում մեծամասնություն չեն ունենալու և ձևավորվելու է քաղաքային նոր իշխանություն` ընդդիմադիր կոալիցիայի հենքով, ապա Րաֆֆու դաշինքը այդ միավարման ընդամենը մասնակիցն է լինելու` առանց առաջնորդի հավակնությունների: Թեկուզ և այն պատճառով, որ «Ժառանգությունը» լուրջ պրոբլեմներ ունի թե ՀԱԿ-ի, թե ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ ու չի կարող հանդիսանալ կոնսոլիդացնող գործոն:
«Մենք չենք նահանջելու, չենք վաճառվելու, չենք դավաճանելու»,- երեկ Ազատության հրապարակում հավաքված մի քանի հարյուր մարդուն ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Չենք վաճառվելու, չենք դավաճանելու» խոստմանը գուցե հավատամ (թեև` վաճառվելու համար գնորդ է պետք, որն այս պահին առանց այն էլ չկա):
Այ, նահանջել-չնահանջելը`ոչ թե Րաֆֆուց, այլ` քաղաքական նոր իրավիճակից է կախված: Իսկ այդ նոր իրավիճակում Հովհաննիսյանն ընդամենը մեկն է լինելու` օրակարգ ձևակերպողներից:
ԲՀԿ-ն և եվրոպացիները
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Պահպանողականների ու Ռեֆորմիստների կուսակցության պատվիրակությանը, որի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցը:
Ավելի կարևոր գործով է զբաղված եղել ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը: Նա Ֆեյսբուքում երկար-բարակ մի գրառում է արել, որի վերջում, սակայն, հստակ ֆիքսել է իր ակնկալիքները մայիսի 5-ի ընտրություններից:
«Ահա սա է այն հնարավորությունը, որ մենք ունենք այժմ՝ կիրակի օրը: Երևանի բնակիչների 60 տոկոսը պետք է ՈՉ ասի իշխող կուսակցության մենաշնորհին: Այդժամ մենք ընտրած կլինենք ավելի ծաղկուն քաղաք, երկիր և խաղաղ հարևաններ ունենալու մեր ճանապարհը»,- գրել ԱԳ նախկին նախարարը:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նույնպես երեկվա ասուլիսում ընդդիմադիր հետընտրական դաշինքի ձևավորման հույս է հայտնել:
Հանդիպումներ
ԲՀԿ համամասնական ցուցակի ղեկավարները, նաև` ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն երեկ հանդիպումներ են ունեցել Մերգելյանի բակում ու Չարբախում և դարձյալ քննադատել են իշխանությունների վարած քաղաքականությանը:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում նույնաբովանդակ ելույթներ են ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն` ընտանիքի հետ, մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացմանը: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն մասնակցել է նաև Կորյուն փողոցի վրա գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցի բացմանը:
ՕԵԿ-ն` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ակտիվի ժողով է անցկացրել ու ամփոփել է ընտրարշավը: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը հավաստիացրել է, որ հաղթելու է և ասել է, թե երեք ամիսը մեկ հաշվետու է լինելու ժողովրդին:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.