ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը օրերս մաղթել է, որ յուրաքանչյուր ոք կարողանա նույնքան հաջող ձեռնարկատեր լինել, որքան Տարոն Մարգարյանը` միաժամանակ հավաստիացնելով, որ քաղաքապետն անձամբ, օրենքի տառին համապատասխան, բիզնեսով չի զբաղվում:
«Ոչինչ չի թաքցրել, ես ուզում եմ հավատացնել հայ հասարակությանը, որ մեր միտումը հենց այն է, որ ցանկացած ընտանիք կարողանա այնքան ձեռներեց լինել, որ օգտվելով օրենքներից, որոնք բավականին լայն դաշտ են ստեղծել, կարողանան քարը քարի վրա դնելով աշխատել 1000, 2000, 50 000 դոլար, հետո 50 000-ը վերածել այլ բիզնեսի և այդպես շարունակաբար առաջ ընթանա: Ընտանեկան բիզնես կա, ինքը բնականաբար, բիզնեսի կառավարիչ չի կարող լինել ժամանակի առումով: Ես փաստաբանը չեմ Տարոն Մարգարյանի, բայց հավատացնում եմ, որ սա այն երիտասարդն է…, և ընդհանարապես, նրանք, ովքեր քաղաքական մեր քուրայում են դաստիարակվել, բնավ ու բնավ չեն կարող… մարդիկ, իրենց հայելու մեջ տեսնելով, ուրիշին չպետք է վերագրեն: Ամեն ինչ արդարացի է: Հենց այն, որ հայտարարագրել է, որևէ մեկը խորթ մի բան չէր հայտարարագրի», — ասել է ՀՀԿ խմբակցության նախագահը:
Տարոնի դեմ ոչինչ չունեմ, ավելին` նա այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից է, որը գոնե բաց է հասարակության հետ շփումներում:
Ավելի շուտ, ուզում եմ անդրադառնալ Գալուստ Սահակյանի լուսավոր մտքերին:
Երնեկ մեր երկրում հենց այնպիսի վիճակ լիներ` ինչպես նկարագրում է պարոն Սահակյանը:
Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է. Հայաստանում սեփականությունն ու ունեցվածքն ասոցացվում են իշխանության, պաշտոնի հետ:
Պաշտոնյան գրեթե ամենազորության խորհրդանիշ է, նա կարող է բիզնեսներ ունենալ` նույնիսկ օրենքին հակառակ, կարող է մի քանի մերձավորի կամ ընկերոջ բիզնեսի տանիք լինել: Մի խոսքով` մեր տիպի երկրներում բարեկեցությունը նույնական է իշխանության հետ:
Եթե իշխանության մեջ չես, կամ էլ` տարբեր տրամաչափի իշխանավորների հետ տալիք-առնելիք չունես, ինտելեկտն ու կազմակերպչական ջիղը քեզ չեն փրկի: Օրինակ, եթե դու խանութ ես բացում, անկուշտ մի օլիգարխ իր «թաթը» տրորված է համարում: Խնդիրն այն չէ, որ դու շատ ուժեղ հարվածում ես նրա գրպանին: Խնդիրը մտածողության մեջ է. օլիգարխն իրեն կոնկրետ տարածքի ֆեոդալ է համարում և կարծում է, որ իր շրջապատում մյուսները հպատակ են, ովքեր բիզնես, հետևաբար` ինքնուրույնություն ունենալու իրավունք չունեն: Նայեք, թե ինչպես են մարդիկ քվեարկում այս կամ այն խոշոր փողատերի բնակավայրում` կհասկանաք, որ նման միասնական քաղաքական դիրքորոշում, վարքագիծ բնորոշ է միայն հպատակներին:
Իշխանության մեջ տանիք չունեցող որևէ մեկը չի կարող մի քանի կիլոգրամ շաքարավազ ներկրել կամ գոնե երթուղային մեկ գիծ ունենալ:
Այնպես որ` Գալուստ Սահակյանի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի կամ էլ` այդ իրականությունը տեղավորվում է արքունիքի շրջանակներում:
Արքունիքից դուրս հաջողակներ չեն լինում:
Դա է պատճառը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ հաջողակ լինելու իրենց բանաձևը փնտրում են հայրենիքի սահմաններից դուրս: Այդ մարդիկ հասկանում են, որ հաջողակ լինել հնարավոր չէ` հպատակի կարգավիճակում:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.