Ապրիլի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում էր: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նախորդ օրերին իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքները, քննարկվեցին նախատեսվող միջոցառումների ծրագրեր, պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողների խնդրանքով պատասխանեց նրանց հարցերին:
Անդրադառնալով իր այցի նպատակին ու խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշեց. «Պետք է լինի կարգուկանոն. բոլորս միասին պետք է լուծենք այդ խնդիրները, ոստիկանությունը մենակ չի կարող լուծել դրանք, եթե քաղաքացին ակտիվ չլինի: Կարծում եմ` գյումրեցիների աջակցությունը կա, մարդիկ սրտացավորեն են մոտենում ոստիկանությանը: Նոր մարտավարությունն այստեղ աշխատելու է, որովհետև ես տեսնում եմ գյումրեցիների աջակցությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Վերջին օրերին իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ Գյումրիում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Խոսելով այդ գործընթացի մասին` Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Գյումրին երբեք չի զինվել, որ Գյումրին զինաթափվի: Ուղղակի ոմանք մտածել են, որ զենքի առկայության պայմաններում կարող են ինչ-որ բաներ թելադրել, կամ ինչ-որ բանից պաշտպանվել: Սա իրենց երևակայության խնդիրն է: Մենք ուղղակի առգրավում ենք այդ զենքերը, որպեսզի անտեղի տեղը չկրակեն, որովհետև ամեն մի կրակոց մի մարդկային կյանք է»:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքից ձերբազատվելու հարցում վերստին կարևորելով բացատրական աշխատանքների և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը` Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց. «Եթե քաղաքացին ինքնակամ ներկայացնում է զենքը, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Երբ մենք ենք առգրավում, իհարկե, հարուցում ենք քրեական գործ»:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց այս ժամանակահատվածում Գյումրիում իրականացվող գործողությունների նպատակը և առանձնահատկությունները. «Ես ուզում եմ, որ Գյումրիում լինի խաղաղություն, ուզում եմ, որ զենքերը չկրակեն, ուզում եմ, որ զենքերը հանձնվեն, ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ուժով հարցեր չեն լուծում, սպանությամբ հարց չեն լուծում: Անօրինականությամբ օրինականություն չես հաստատի: Մենք մինչև վերջ ենք աշխատելու այս ուղղությամբ և, ընդհանրապես, անընդհատ ենք աշխատելու»:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրկին համագործակցության կոչ արեց գյումրեցիներին` փաստելով, որ միայն համատեղ գործողություններով է հնարավոր հասնել օրենքի գերակայության, ամրապնդել հասարակական կարգը և ապահովել քաղաքացու անվտանգությունը. «Ես չեմ կարծում, որ ոստիկանության ներկայությամբ պետք է քաղաքը կարգի բերել: Քաղաքը պետք է կարգի բերի քաղաքացին, տեղացին: Մենք ուղղակի օգնում ենք նրանց: Մենք զոռբայության դեմն ենք առնում»:
- 15:10Թուրքիայից 123 իրավապաշտպան հանդես է եկել կոչով՝ ի աջակցություն Արցախի
- 14:10Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
- 13:10ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ
- 12:10Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին
- 11:10Հնարավոր է եղել անհետ կորած համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապվել և շրջափակումից դուրս բերել
- 15:10Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է. Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ
- 14:10Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ
- 13:10Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
- 12:10Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով
- 15:10Մենք չկարողացանք կանխել հարձակումը. Բորելը չարձագանքեց Փաշինյանի օգնության կոչերին. Նատալի Լուազո
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.