Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի, թիկնապահների շուրջ տարիներ շարունակ կատարվող սպանության դեպքերից ու իրադարձություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր ուզում են ցանկացած գնով ազատվել նրանից կամ գոնե վերահսկելի դարձնել:
Շիրակի մարզում քրեական պատմություններով եղանակ ստեղծող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ կապված հերթական սկանդալային դեպքը ապրիլի 23-ին էր: Հիշեցնենք, որ այդ օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` երկու տուժողներն էլ կապ ունեն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ. նրանցից մեկը Շեկո մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանն է`Մարտուն Գրիգորյանի հոր թիկնապահը, իսկ Հարություն Խաչատրյանը` պատգամավորի կնքահայրը (քավոր Հարութ):
Շրջանառվող վարկածով Կրակոցներն արձակվել էին Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից: Դեպքից ժամեր անց հայտնի դարձավ, որ ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու:
Մինչ այս գործով քննություն է գնում, փորձենք հասկանալ, թե ինչ ենթատեքստ կարող է լինել այս և հիշատակվելիք այլ սպանությունների շղթայի տակ:
Սկսենք նրանից, թե ինչ դրդապատճառ կարող էին ունենալ Ղուկասյանները` Մարտուն Գրիգորյանի մերձավորների հետ այդպես վարվելու համար, և եթե թիրախը Գրիգորյաններն էին, ապա ինչո՞ւ անմիջապես նրանց դեմ չէր ուղղված ոտնձգությունը: Նույն տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանությունը` կատարված նշանադրության նախօրեին, որը մամուլում որակվեց որպես Վ. Ղուկասյանի ընտանիքի դեմ կատարված ոտնձգություն: Այսինքն` սպանության թիրախների առումով Ղուկասյաններն ու Գրիգորյանները, կարծես թե, նույն կարգավիճակում են:
Անդրադառնալով վերջին կրակոցների թեմային` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսեց քրեական երկու կլանների մասին. եթե այս տեսանկյունից դիտարկենք, ուրեմն վերոնշյալ երկու «կրիմինալ կլանների» համար սպանությունների առաջին դրդապատճառը կարող է լինել ազդեցության ոլորտներն ընդլայնելը կամ ամրապնդելը, քանի որ մարզում վերոնշյալ ընտանիքների գլխավորներն ընկալվում են որպես հեղինակություններ (հիշենք Մ. Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր նախկին թիկնապահ Անուշավան Բաղդասարյանի դեպքը, երբ վերջինս մի խումբ անձանց հետ առևանգել էր ոստիկանության աշխատակից 25-ամյա Լուկաշ Մինասյանին, ծեծել, ինչին ի պատասխան վերջինս հրազենով վիրավորել էր նրան):
Փոխհրաձգությունների երկրորդ դրդապատճառը կարող է լինել քաղաքական` հաշվի առնելով հատկապես վերջին մեկ տարում Հայաստանի քաղաքական երկու խոշոր կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ստեղծված, այսպես ասած` «սառը պատերազմը»: Եվ բնական է, որ Շիրակի մարզում քաղաքական առավելությունը կամ կայունությունը պահպանելու համար այդ ուժերը, որպես կանոն, պետք է տեղում հակակշիռներ ստեղծեն նախ կրիմինալ շրջանակների միջոցով:
Այս իմաստով Վ. Ղուկասյանը ՀՀԿ-ին ձեռնտու, հարմար թեկնածու է`ԲՀԿ-ական Մ. Գրիգորյանի ազդեցությունը զսպելու համար:
Այստեղ հարց է ծագում. եթե այս երկու անձինք այդքան ատում են միմյանց և պատրաստ են գնալ «սպանությունների», ապա ինչո՞ւ են միմյանց վերացնելու փոխարեն մերձավոր շրջապատի մարդկանց թիրախ դարձնում: Իշխանությո՞ւնն է զսպում… Հնարավոր է, քանի որ հատկապես ընտրությունների ֆոնի վրա իշխանությանը դա ձեռնտու չէ. այն կարող է կայծի պես բռնկվել միջկուսակցական լարված հարաբերությունները, ստվերել ընտրությունների գործընթացը` լուրջ քաղաքական «կոմպրոմատ» դառնալով միջազգային կազմակերպությունների ձեռքին`հենց գործող իշխող կուսակցության դեմ: Համենայնդեպս նախագահական ընտրությունների ժամանակ դա բացարձակ անընդունելի կարող էր լինել, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ միջազգային կառույցը այդ արգումենտը չի կարող վկայակոչել որպես ընտրություններն ուղղակիորեն ստվերող հանգամանք և դարձնել Հայաստանից զիջումներ կորզելու միջոց:
Միաժամանակ չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը, լինելով ՀՀԿ անդամ, այնքան էլ ցանկալի և վերահսկելի չէ հարազատ կուսակցության կողմից: Գուցե դա էր պատճառը, որ աշխարհահռչակ երգիչ, ԱՊՀ երկրների քրեական շրջանակներում լուրջ ազդեցություն ունեցող Իոսիֆ Կոբզոնին, նախագահական ընտրություններից առաջ, մի «պատրվակ» գտնելով, հյուրընկալեցին հատկապես Գյումրիում. հնարավոր է` Վ. Ղուկասյանին հնազանդ պահելու համար:
Այդ շրջանում նաև լուրեր տարածվեցին, թե Վ. Ղուկասյանի որդին շուտով «օրենքով գող» է դառնալու: Այդ խոսակցությունները մարեցին, սակայն նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյանին փոխարինելով մեկ այլ ՀՀԿ-ական քաղաքապետով, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը ձայների լուրջ կորուստ ունեցավ: Դա նշանակում է, որ Վ. Ղուկասյանն իր կուսակցապետին համարժեք պատասխան տվեց…
Եվ ահա, դրանից 2 ամիս անց` կրկին կրակոցներ:
Թե ում կարող են ձեռնտու լինել դրանք` դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ հիշենք, որ 32-ամյա Մարտուն Գրիգորյանի քաղաքական ասպարեզում հաստատվելուց տարիներ առաջ եղել են մարդիկ կամ որոշ ուժեր, որոնք մահափորձ են կատարել Վ. Ղուկասյանի նկատմամբ. այն ժամանակ նա Երևանից վերադառնալիս էր եղել Գյումրի: Ճանապարհին նրա ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով նրա ուղեկիցներից մի քանիսը մահացել էին, իսկ քաղաքապետը հրաշքով փրկվել էր: Հանցագործներն այդպես էլ չէին հայտնաբերվել:
Լավ, եթե Վ. Ղուկասյանը ցանկալի անձ չէ ՀՀԿ-ի համար, և «անձնական թշնամի»` ԲՀԿ-ական Մ. Գրիգորյանի թիմի համար, ապա ո՞ւմ համար է ընդունելի կամ սիրելի: Մամուլը տարիներ առաջ գրել էր, որ «գժի թղթով» զինծառայությունից ազատված Վ. Ղուկասյանին նախագահ (այժմ`նախկին) Ռոբերտ Քոչարյանն անձամբ է պարգևի արժանացրել մատուցած ինչ-ինչ ծառայությունների համար` որպես լավագույն քաղաքապետի: Ուստի չի բացառվում, որ Վ. Ղուկասյանին կուսակիցներն օտար են համարում հենց քոչարյանամերձության համար:
Եվ, ի վերջո, ո՞վ կարող է կանգնած լինել այդ կրակոցների հետևում. Իրո՞ք Ղուկասյաններն են Մարտուն Գրիգորյանի շրջապատի վրա կրակողները, թե՞ ինչ-որ ուժեր պարզապես մեղավորության սլաքն ուղղում են դեպի Ղուկասյանները, որպեսզի կրիմինալ խաղաքարտերը խառնելով կարողանան առիթ ստեղծել` Վարդանիկին վախեցնելու, նրա հարազատներին մեկուսացնելու` իրավիճակը իշխանության համար վերահսկելի դարձնելու նպատակով:
Համենայնդեպս, իշխանությունը` ի դեմս ոստիկանության, այժմ «արդար արբիտրի» դեր է ստանձնել և հայտարարել, որ իրենք ավելի աչալրջորեն են վերահսկելու, որպեսզի այստեղ ռազբորկաներ այլևս չլինեն: Ամեն դեպքում, երկու կողմից էլ անձինք են ձերբակալվել` գուցե կողմերին սթափ պահելու և շիկացած մթնոլորտն ու հնարավոր ռազբորկաները կանխելու համար:
Հ.Գ. Իմիջիայլոց, ՌԴ-ում հատուկ ծառայությունները կրիմինալ խմբավորումների դեմ պայքարելու այսպիսի պրակտիկա ունեն. երբ կլաններն ուժեղանում են, նրանցից մեկի ձեռագրով վերացնում են մյուս կողմի ներկայացուցիչներից մեկին. կլաններն սկսում են միմյանց վերացնել, իսկ հատուկ ծառայությունները այդ առիթներն օգտագործելով, ողջ մնացած լիդերներին ու խմբավորման անդամներին բռնում են` մեկուսացնում, իրենք էլ բնակչության հետ միասին մի քանի տարի «հանգստանում…»
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
14.09.2023 | 13:10
14.09.2023 | 12:10
14.09.2023 | 11:10
13.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.