5–ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մայիսի 5-ի ընտրությունը կարևորագույն և ճակատագրական ընտրություն է: Եթե ուզում ենք երկրում լրջագույն փոփոխություններ սկսել, որոնք էական դրական տեղաշարժեր կարող են բերել Ձեր կյանքում, ապա պետք է սկսել մայիսի 5-ից: Հաջորդ հնարավորությունը մեզ տրվելու է չորս-հինգ տարի հետո` խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ:
Արդյոք Երևանը և երկիրը կկարողանա՞ն շարունակել մնալ այսպիսի լճացման մեջ հաջորդ չորս-հինգ տարիներին:
Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները:
Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլև հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը և յուրաքանչյուր քաղաքացի:
Մայիսի 5-ին քաղաքի իշխանությունը վստահելով ոչ իշխանական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Դուք առնվազն երկրում սկիզբ կդնեք քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը, ինչը երկիրը կդնի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա:
Ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել: Այս մեկ ամսվա ընթացքում ես և մեր կուսակցության քարոզչական թիմերը եղել ենք Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում, նրանց կենտրոններից մինչև բակեր ու ծայրամասեր:
Միանշանակ կարող եմ ասել, որ բնակիչները մեծ պահանջներ չեն դնում:
Իմ խորին համոզմամբ՝ չկա ժողովրդի կողմից բարձրացված որևէ խնդիր, որը թեկուզ այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծելի չլինի: Այստեղ պետք է քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ և քրտնաջան աշխատանք՝ առանց նեղ շահերի հետապնդման:
Երևանի բյուջեի ծախսումներում կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները:
Այն, ինչ այսօր՝ ընտրությունների նախաշեմին, արվում է, աշխատանքի իմիտացիա է: Քաղաքի տեսանելի մասերում միաժամանակյա արհեստական աշխատանքները լավագույն վկայությունն են այն բանի, որ չորս տարի քաղաքային իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարել: Ինչի՞ համար ենք քաղաքի կենտրոնի անփոս ասֆալտները քանդում ու նորը անում: Ո՞ւմ փողերով և ո՞ւմ համար ենք ծաղիկներ դնում գլխավոր փողոցներում, երբ նրանց կողքին աղբակույտեր են գոյանում:
Ի՞նչ է՝ այս ամենն անում ենք զարմացնելո՞ւ կենտրոնի բնակիչներին, թե՞ տարեկան Երևան այցելող մի քանի հազար զբոսաշրջիկներին, երբ մեր երկրից մի քանի տարին մեկ մի քանի հարյուր հազար քաղաքացի է արտագաղթում՝ նվազագույն խնդիրների լուծման հույս չունենալով:
Ձեր որոշումից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենա մեր երկրի զարգացումը մոտ ապագայում: Մենք հավատում ենք Ձեր դատողությանը, վստահ ենք մեր ուժերին և նվիրումին: Մենք պարզապես այլընտրանք չունենք՝ փոխելու ենք և այդ փոփոխությունն սկսելու ենք Երևանից»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.