Երեկ սոցիոլոգիական հարցումների առատ անձրև է տեղացել:
Ներկայացվել են սոցհարցումների միանգամից մի քանի հետազոտություններ, բնականաբար` տարբեր կազմակերպությունների կողմից:
Այդ հարցումներն ունեն սկզբունքային մի քանի ընդհանրություններ և այնպիսի տպավորություն է, որ, տվյալ դեպքում, գործ ունենք ուղղորդող մեկ կենտրոնի հետ:
Որ ՀՀԿ-ն այս ընտրությունների ֆավորիտներից մեկն է, գուցե նաև` գլխավոր ֆավորիտը, կասկածից վեր է: Սակայն կասկածելի է, որ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակն այդքան հեշտ հաղթանակ կտանի ավագանու ընտրություններում: Իսկ այդ մասին միաբերան վկայում են Ահարոն Ադիբեկյանը, Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցությունը և Gallup International association-ը (չշփոթել` իրական Gallup-ի հետ):
Ըստ նույն հարցումների` ապագա ավագանիում հաստատապես խմբակցություններ ունենալու են նաև ԲՀԿ-ն և«Բարև Երևան» դաշինքը, տեսական հնարավորություններ ունի նաև` ՕԵԿ-ը: Հայկական սոցիոլոգիայի հայրերը բավական մռայլ կանխատեսումներ են արել ՀԱԿ և ՀՅԴ կուսակցությունների մասով, ավելորդ է ասել, որ ընդհանրապես չեն հիշատակել «Առաքելություն» կուսակցությանը:
Հարցումների թվերը միտումնավոր չենք ներկայացնում, միայն արձանագրենք, որ դրանք ՀՀԿ-ի հաղթանակ են կանխատեսում` նույնիսկ առանց ՕԵԿ-ի աջակցության:
Իսկ հարցման թվերը չենք հրապարակում առավելապես այն պատճառով, որ մեր ընթերցողը դրանց միևնույն է` չի հավատալու:
Մեզանում` սոցիոլոգիական հարցումները վաղուց չեն արտահայտում հասարակության իրական տրամադրությունները, դրանք ավելի շուտ ուղղորդում են հասարակական կարծիքն`իշխանության ցանկությունների համատեքստում: Այս հարցումները, բնականաբար, բացառություն չեն:
Հիմա` բուն քարոզարշավի մասին:
Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա- Սեբաստիա համայնք, ընտրողներին պատմել է իր արածների մասին, խոստացել է մայրաքաղաքի համաչափ զարգացում:
ԲՀԿ-ի երեկվա գրաֆիկը գերհագեցած է եղել:
Նախ, Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում բացվել է կուսակցության անդամ նկարիչների գործերի ցուցահանդեսը: Երեկվա ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները հասցրել են լինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Հաղթանակ թաղամասում:
Կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քննադատել են իշխանություններին: Զոհրաբյանը խոսել է նաև խորհրդային ավանդների մասին, թեև` դժվար է պատկերացնել դրանց ու այս ընտրությունների կապը:
Ի դեպ, ԱԺ պատգամավորը լրագրողներին ասել է, թե իրենց կուսակցության 100 անդամ այս ընթացքում ազատվել է աշխատանքից` բացառապես ԲՀԿ անդամ լինելու պատճառով:
«Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն Էրեբունու ընտրողներին ներկայացրել է իր պատկերացումներն Երևանի կառավարման համակարգի բարեփոխումների մասին:
Նախօրեին ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը հեգնանքով էր արտահայտվել «Բարև Երևանի» պլակատի վրա պատկերված Րաֆֆի Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի ձեռքսեղմումի մասին: Մարտիրոսյանն երեկ գռեհկաբանություն է որակել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի ասածները:
Ի դեպ, երեկ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ-ի կողմից իրականացված ընտրախախտումների նոր փաստեր և պահանջել է չեղյալ հայտարարել կառավարող կուսակցության գրանցումը:
Մենք խնդիր ենք դրել քաղաքացուն վերադարձնել իշխանությունը ոչ թե պարզապես բառերով, այլ շատ կոնկրետ, պրակտիկ քայլերով: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի 11-րդ տեղում գտնվող Արամազդ Ղալամքարյանը՝ նշելով, որ ավագանու խմբակցություններին տրված լիազորությունները պետք է ամբողջությամբ իրացվեն:
Նույն կուսակցության ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին ու ՀՀԿ-ն անվանել հանցագործների թիմ:
ՀՅԴ մի քանի տասնյակ անդամներ քայլերթ են կազմակերպել Կոմիտաս փողոցով` միմչև մետրոյի «Բարեկամություն» կայարան: Ճանապարհին նրանք մարդկանց բաժանել են իրենց բուկլետները, երգել են հայրենասիրական երգեր:
Դաշնակցության համամասնական ցուցակի առաջին եռյակը հանդիպում է ունեցել նաև Տիգրան Մեծի 36 շենքի ընտրողների հետ և կարևորել է քաղաքական և համակարգային բարեփոխումների իրականացումը: ՀՅԴ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը քննադատել է ՀՀԿ-ին: Նա մասնավորապես ասել է. «Սա անձի ընտրություն չէ, այլ քաղաքական ուժի: Տարոնին`էդ ջահել տղուն դեմ են տվել, որ «ծածկեն» իրենց, որովհետև երես չունեն ասելու` ընտրեք ՀՀԿ—ին: 4 տարում 3 քաղաքապետ են նշանակել և չի բացառվում, որ մի աննշան սխալի համար էդ ջահել տղուն էլ հետո փոխեն»:
ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ համար Արսեն Համբարձումյանը լրագրողներին ասել է, որ այս պահին ՀՅԴ շանսերն ավելի բարձր են, քան էին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
ՕԵԿ ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը Կենտրոնի բնակիչներին կոչ է արել` տեր կանգնել Երևանին, ինքն էլ, ընտրվելու պարագայում` խոստացել է երեք ամիսը մեկ անգամ հանդես գալ հաշվետվությամբ:
Եվ վերջում` քաղաքական ուժերի կատարած ծախսերի մասին:
Ապրիլի 25-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից կատարված ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 70 մլն 330 հազար 400 դրամից ծախսել է 57 մլն 452 հազար 23-ը: Ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, ընդ որում ապրիլի 19-ից ի վեր վերջինիս հիմնադրամում ֆինանսական մուտքերի և ելքերի շարժ չի արձանագրվել. մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից ծախսվել է 1 մլն 59 հազար 400-ը: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 25-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է: Վերջինիս հիմնադրամի մուտքերն ապրիլի 19-ից հետո մնացել են անփոփոխ՝ 45 մլն 992 հազար դրամ, սակայն աճել են ծախսերը՝ կազմելով 44 մլն 576 հազար 554 դրամ: ՕԵԿ-ը մուտքագրված 23 մլն 785 հազար 150 դրամից ծախսել է 22 մլն 660 հազար 608-ը: «Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 16 մլն 799 հազար 400 դրամից ծախսվել է 14 մլն 851 հազար 500-ը: «Բարև Երևան» դաշինքի հիմնադրամ մուտքագրված 5 մլն դրամից ծախսվել է 4 մլն 395 հազար 4-ը: ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 25-ի դրությամբ ծախսվել է 2 մլն 865 հազար 600-ը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.