Այսօր ամերիկյան կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր Ալ Պաչինոյի (Ալֆրեդո Ջեյմս Պաչինո) ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1940թ–ի ապրիլի 25-ին Նյու Յորքում: Ալ Պաչինոյի ծնողները բաժանվել են, երբ նա ընդամենը 2 տարեկան է եղել: Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվել է հարավային Բրոնքս և բնակվել մոր ծնողների հետ: Իր հուշերում Ալ Պաչինոն գրել է. «Չնայած նրան, որ մայրս շատ էր աշխատում, նա ժամանակ էր գտնում ինձ կինո տանել։ Իսկ հաջորդ օրը մնալով տանը մենակ՝ ես խաղում էի այդ ֆիլմը սկզբից մինչև վերջ՝ խաղալով ֆիլմի բոլոր հերոսներին»։
Ալ Պաչինոն կինոյում առաջին անգամ խաղացել է 1969թ–ին «Ես, Նատալի» ֆիլմում: 1971թ–ին նկարահանվել է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրել նրան խաղալու հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություններ։
Ալ Պաչինոն մարմնավորել է 50 դեր, 7 անգամ ներկայացվել է «Օսկարի» և ստացել մեկ մրցանակ («Կնոջ բույրը» ֆիլմում կույր գնդապետի դերի համար)։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.