Ընդդիմադիր ուժերը զօր և գիշեր խոսում են միասնության անհրաժեշտության մասին` հատկապես Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում:
Սակայն բարձրագոչ այդ բառերի տակ թաքնված է ներընդդիմադիր կատաղի պայքար` լիդերության համար: Բավական է մի առիթ, որպեսզի թվացյալ դաշնակիցները մոռանան միասնության մասին, մոռանան իրենց հիմնական թիրախ ՀՀԿ-ին և միմյանց հոշոտեն:
ՀՅԴ-ն, ընդդիմադիր բոլոր ուժերի մեջ, ամենալոյալն էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: ՀՅԴ ղեկավար գործիչները մասնակցում էին հետընտրական հանրահավաքներին, «Բարևի հեղփոխության» առաջնորդի կազմակերպած հավաքներին: Թվում էր` այս երկու ուժերի համագործակցությունն ամենաբնականն է:
Սակայն Երևանի տարածքում տեղադրված նստարանների թեման բավական էր, որպեսզի երկու բարեկամները մեկեն թշնամի դառնան` հասարակության համար բացահայտ դարձնելով մեր քաղաքական համակարգի թշվառությունը:
Ամեն ինչ սկսվեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումից: Նա գրել է. «Հարց ՀՅԴ ընկերներին: «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երևան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ—ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ և ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ—ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ—որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ—ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» /այլ ոչ թե ատկատչիկ/: Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ—ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով: Շաբաթներ առաջ «Ար» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ—ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց /ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան/: Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը /ավելացված արժեքի հարկ և այլն/: Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ—ի կողմը: Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու…. Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել…»:
Այս գրառմանը հետևել է ՀՅԴ նախընտրական շտաբի, իմ կարծիքով, ոչ ադեկվատ ու բավականին կոշտ պատասխանը, որում մասնավորապես ասված է. «Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին՝ տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմի՛ր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞: Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է՝ իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ—ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս՝ թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա: Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»:
Սաֆարյանի երկրորդ գրառումը չի ուշացել: Նա ՀՅԴ արձագանքը համարել է գռեհիկ ու ասել է, որ ավանդական կուսակցությանը մրցակից չի համարում:
Հետո ուզում են, որ հասարակությունը հավատա իրենց անկեղծությանը, ընդդիմության միասնականությանը և զանազան այլ հեքիաթների:
Իսկ հիմա անդրադառնանք ընտրական գործընթացի մյուս իրադարձություններին, որոնց պակասն երեկ չի զգացվել:
«Բարև Երևան» նախընտրական դաշինքը 16 խախտում է հայտնաբերել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի քարոզարշավում և դիմել է ԿԸՀ` վարույթ հարուցելու պահանջով: ԿԸՀ-ն պահանջն, ըստ էության, մերժել է:
«Բարև Երևան» նախընտրական դաշինքի երկրորդ համար Անահիտ Բախշյանը քաղաքապետարանին մեղադրել է` կրթության ոլորտում ցուցաբերած անգործության համար:
Իսկ դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը զբոսնել է Դավիթաշեն համայնքի փողոցներում, բարևել մարդկանց, նրանց բաժանել բուկլետներ:
Դաշինքի հետ հակադրության մեջ մտած ՀՅԴ-ն երեկ պասիվ է եղել, ինչը, թերևս, բացատրվում է կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանի հոր մահվան հանգամանքով:
ԲՀԿ ավագանու թեկնածուներն իրենց ծրագրերը ներկայացրել են Քանաքեռ, Զեյթուն համայնքում:
Ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և ասել է, որ ընդդիմադիր քաղաքապետի պարագայում` քաղաքապետարանը կարող է հակակշիռ լինել կառավարությանը:
Երեկ Նոր Նորք համայնքում ծեծի է ենթարկվել ilur.am կայքի թղթակիցը, որն այնտեղ էր` Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանելու նպատակով: Լրագրողի նկատմամբ բռնությունը կազմակերպել է ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Աշոտ Պապոյանը` Տուրբո մականունով:
Միջադեպի հետ կապված հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը, որում մասնավորապես ասված է. <<… Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ «ոչ յուրային» լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատառոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ—ից Երևանի գործող ավագանի և ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ Լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետևել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Զանգահարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նույնպես օպերատիվ օգնություն չի ստացվել։ Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված նողկալի արարքը, ինչը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է։ Լրագրողական աշխարհը, իրավապաշտպան կազմակերպությունները, համապատասխան միջազգային կառույցները, հասարակությունը, հուսով ենք, իրենց վերաբերմունքը կարտահայտեն զազրելի այս փաստի նկատմամբ»։
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն երեկ հանդիպել է Արաբկիրի ընտրողներին: Նա ավագանու ընտրությունները համեմատել է ԱԺ ընտրությունների հետ` դրանք իշխանափոխության հնարավորություն համարելով:
Ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը հարցազրույց է տվել «Գալային» և ասել է, որ Երևանի գործող քաղաքապետը «հասուն շնաձկան ախորժակ ունի»:
Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք համայնք, մասնակցել է այդ համայնքի նախկին ղեկավար, վաղամեռիկ Դավիթ Պետրոսյանի հուշարձանի բացմանը, հանդիպել ընտրողներին, խաչ և օրհնանք ստացել Թամար տատիկից:
ՀՀԿ նախընտարական շտաբը հայտարարություն է տարածել Աջափնյակում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցույթմաբ: Լակոնիկ տեքստում ասված է «Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»:
ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը Նուբարաշենում անդրադարձել է վախի մթնոլորտին և ասել է. «Բայց, եթե ոչ ոք, ապա ո՞վ: Ո՞վ պետք է էս Երևանը կարգի բերի: Առաջարկում եմ երևանցիներով համախմբվել և ասել մենք երևանցի ենք ու հպարտ ենք: Հիմա ես առաջարկում եմ ընտրվելու դեպքում եռամսյակը մեկ հանդիպել: Այս անգամ էլ կարող ա ինձանից վախենա՞ք: Հետո՞, հո վախենալով չի: Թաղապետն ո՞վ է, որ վախենում եք: Հլը եկեք մտածենք, ինչ պետք է անի ձեզ թաղապետը: Տղայականով վախացնի, մարդ ուղարկի ծեծի՞: Կամ թաղի լակոտ—լուկուտները որ կան: Անգամ որպես հանցագործ իրենք չեն կարողանում կայանալ և մենք դրանցից վախենում ենք: Ես վիրավորված եմ իսկապես վիրավորված եմ»:
«Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն ասուլիսում ասել է, թե չի հավատում օրինական ընտրությունների անցկացմանը: Նա ասել է, որ ընտրարաշավի օրերին եղել են մայրաքաղաքի 9 համայնքներում: Ի դեպ, երեկ կուսակցության անդամները եղել են Նոր Նորք համայնքում:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.