Հայաստանում արդեն օրինաչափություն է դարձել, որ քաղաքական ակտիվ գործունեություն վարելու ընթացքում, դրանից առաջ կամ հետո քաղաքական գործիչները ստիպված են լինում շփվել հայրենի դատարանների հետ:
Դատական ատյաններում հայտնվելու պատճառները կարող են պայմանավորված լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հանգամանքներով: Սուբյեկտիվ մոտեցումները, որպես կանոն, դրսևորվում են քաղաքական նկատառումներով, պարտված կամ իշխանության համար անցանկալի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դրանցից պոկված կամ առանձին քաղաքական գործիչների նկատմամբ` անկախ նրանից, թե որքանով է նրանց ներկայացված պահանջը կամ մեղադրանքը իրավաբանորեն հիմնավորված: Հանրության շրջանում, նման երևույթները մեկ խոսքով բնորոշվում են որպես ճնշում: Այն կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով` ֆինանսական ճնշումներից, ունեզրկումից մինչև ազատազրկում:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերջին նախագահական ընտրություններից առաջ` անցյալ տարվանից, մի շարք դատական գործեր են հայտնվել դատարաններում, որոնցով՝ որպես կողմ հանդես են գալիս կամ ներգրավված են իշխանության նախկին ներկայացուցիչներ: Մի կողմ թողնելով դատարան դիմելու հիմնավորվածության հանգամանքը` տեսնենք, թե ով ում հետ, ինչի համար է հայտնվել դատական վեճի մեջ:
Եվ այսպես, անցյալ տարվա փետրվարին`իրեն ընդդիմություն համարող ՀԱԿ-ին հարող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության դեմ. պահանջում է դատարանից` պետգույքի կառավարման վարչությանը պարտավորեցնել` փոփոխել կուսակցության հետ կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը և շարունակել դրա գործունեությունը: Ի դեպ, պայմանագրով խնդրո առարկա տարածքը կուսակցությանը տրվել է տիրապետման իրավունքով` 1996-2006թթ. ժամկետով: Եվ արդեն 2 տարի է, որ Պետրոս Մակեյանի կուսակցությանը փորձում են վտարել զբաղեցրած տարածքից:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Մակեյանի կուսակից ընկերները նույնիսկ հրապարակայնորեն էին դժգոհել առաջնորդից՝ կուսակցությանը «դրսում թողնելու» համար, որից հետո և որին ի պատասխան՝ փաստորեն Մակեյանը ևս դիմել է դատարան՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու համար: Իսկ ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ Մակեյանի շուրջ լինում են սկանդալներ՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ: Գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:
Հաջորդը կրկին նախկին իշխանության ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանապետության ժամանակ խորհրդարանի նախագահ աշխատած Բաբկեն Արարքցյանն է՝ իր ընտանիքի անդամներով: Նրանց էլ անցյալ տարվա վերջին դատարան է հրավիրել Վարդանանց 5ա հասցեում գործող Կենտրոն համատիրությունը և պահանջում է Արարքցյաններից բռնագանձել պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարը:
Հիշեցնենք, որ Վարդանանց 5 ա շենքի բակի որոշ ներկայացուցիչներ, որոնց «բոքսի հայաթի» հեղինակություններ են անվանում, հայտնի են ընտրություններից մեկի ժամանակ ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակվելու դեպքով, որի մասին գրեց մամուլը: Հաշվի առնելով, որ դատական հայցի համար վճարված պետտուրքը մեծ չէ (3880 դրամ), կարելի է եզրակացնել, որ պահանջվող գումարի չափն էլ մեծ չէ, ուստի հենց ընտրություններից առաջ այս գործընթացը սկսելը կարող է դիտվել որպես քաղաքական գործչի հնարավոր ակտիվությունը զսպելու, ճնշելու միջոց:
Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Դեմոկրատական կուսակցության գործունեությունն էլ հետաքրքրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Վերջինիս ներկայացուցիչները օրենքի և իրենց կանոնադրության համաձայն` որոշակի տեղեկատվություն են պահանջել կուսակցությունից, սակայն կուսակցությունը ինչ-ինչ նկատառումներով թաքցրել է այդ ինֆորմացիան: Կազմակերպությունն էլ` ստիպված, դատական կարգով է պահանջում այն:
Հաջորդ քաղաքական գործիչը Աշոտ Բլեյանն է, ում անունը, որպես գործով անցնող երրորդ անձ, դատական նիստերի ժամանակացույցում չգիտես ինչու` նշվել է որպես Բադալյան: Ըստ այդ գործի նյութերի` ազգությամբ հավանաբար թուրք կամ ադրբեջանցի Հակոբ Կույումչօղլին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «…ընդդեմ Արծվիկ Բլեյանի, Լուսինե Բադալյանի և երրորդ անձ` Աշոտ Բադալյանի» ու պահանջում է պատճառված վնասի փոխհատուցում`15.898.960 ՀՀ դրամ գումարի չափով: Իհարկե, հայտնի չէ, թե Կույումչօղլին ինչ ընդհանուր հետաքրքրություններ է ունեցել Բլեյանների հետ, բայց Կույումչօղլու այս պահանջն արդեն մի քանի տարի շրջանառվում է նույն դատարանում: Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Աշոտ Բլեյանը կրթության և գիտության նախարար էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ժամանակ նա որոշ ժամանակով հայտնվեց անազատության մեջ:
Հիմա իշխանական թևի ներկայացուցիչները` Հանրապետականները կասեն` մեր համակուսակիցներին ու իշխանավորներին էլ ենք պատժում, եթե օրենքի խախտում են թույլ տալիս, ու կմատնանշեն ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վ. Խաչիկյանի և նրա 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը, կհիշեն Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, արդեն դատապարտված Հովհաննես Թամամյանին, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին և այլոց:
Այո, պատժում եք, բայց ե՞րբ և ի՞նչու… Այն ժամանակ, երբ ձեր քաղաքական կշիռը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և այս կամ այն անձին պատժելը վերևում գտնվող որոշակի անձանց է ձեռնտու՝ ժամանակի աղմկոտ պատմությունները փակելու կամ այդպիսիք ստեղծելու միջոցով:
Ստացվում է, որ նախկիններին պատժում են կամ թույլ են տալիս ճնշել, որպեսզի չհամարձակվեն թույլատրելիից ավելի մոտենալ իշխանական աթոռներին, իսկ յուրայիններին պատժում են վարկանիշային աճն ապահովելու համար:
Էլմիրա Մարտիրոսյան
Հ.Գ.Կա նաև մի որոշակի խումբ, որին հաջողվել է կատարել ապօրինություններ և ջրից չոր դուրս գալ, գոնե առայժմ, սակայն դրան կանդրադառնանաք մեկ այլ հրապարակմամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.