Երեկ ընդդիմությունն իր նախընտրական միջոցառումները հիմնականում անցկացրեց մայրաքաղաքի հյուսիսում:
ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն ու ավագանու մյուս թեկնածուներն ընտրողներին հանդիպել են Ավան համայնքում` գործող քաղաքապետի թաղամասում:
Չնայած ՀԱԿ ակտիվիստները պարզել են իշխանությանը և քաղաքապետարանին քննադատող պլակատներ, հնչած ելո,ւյթները նույնպես ունեցել են այդ բովանդակությունը` հանրահավաքն անցել է առանց միջադեպերի և ավարտվել է նախատեսվածից շուտ` անձրևի պատճառով:
Վ. Խաչատրյանն իր ելույթում ասել է, թե ՀՀԿ-ն կործանում է Հայաստանը:
ՀԱԿ ցուցակի չորրորդ համար Վլադիմիր Կարապետյանն, իրենց թեկնածուի անունից, ևս մեկ անգամ բանավեճի է հրավիրել Տարոն Մարգարյանին: «Տղա է թող գա խոսի, բացատրի, թե որտեղից իրեն այդ գումարները, ինչպես է կուտակել այդ միջոցները, բնակարանները»,-ասել է Կարապետյանը:
Կոնգերսի վարչության անդամ Արամազդ Ղալամքարյանը հարցազրույց է տվել 7or.am կայքին և պատասխանել է հանրապետականների այն պնդումներին, թե երևանցիները սիրում են Տարոնին: «Գիտե՞ք ինչ, ես հարկեր եմ վճարում ոչ թե այն բանի համար, որ սիրելի անձնավորություն ունենամ քաղաքապետարանում, այլ որ ապրեմ հարմարավետ, մաքուր, կանաչ, առողջ, զարգացող քաղաքում: Ինձ, որպես քաղաքացու, պետք է ունենալ թափանցիկ ու հաշվետու քաղաքապետարան, այլ ոչ թե սիրո օբյեկտ: Մյուս կողմից՝ նույնիսկ այդ փչոցին կհավատայի, եթե հասկանայի, թե հանուն ինչի պետք է սիրեն Տարոնին: Այն բանի համար, որ անհայտ եղանակով դարձել է միլիոնատե՞ր: Դե թող դրա ձևը մեզ էլ ասի, լա՞վ: Կամ՝ այն բանի համար, որ բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է Երկրապահների միության մեդալո՞վ: Թե՞ որ քաղաքը ողողել էր անճաշակության գագաթնակետ լուսատու կենդանիներով ու «ծառերով»: Թե՞ այն բանի համար, որ քաղաքի կենտրոնում ավիրում են «Ծածկած շուկան», իսկ ինքը խոշոր բիզնեսի դեմ անօգնական է: Ասացեք, ինչո՞վ պետք է նա արժանանար սիրո»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դժգոհ է հանրապետականներից և ոստիկաններից, ովքեր, ըստ նրա, խոչընդոտել են ՀԱԿ իրականացրած քարոզարշավը: «Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը և ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների: Առաջարկում եմ Հայ ազգային կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների և կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել»,— ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված նամակում գրել է Զուրաբյանը
ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարները քայլերթ են կազմակերպել Նոր Նորքում, մտել են խանութներ, մարդկանց բուկլետնռր են բաժանել: Նրանք նաև այցելել են նաև ճանապարհին հանդիպած ՀՀԿ և ԲՀԿ շտաբներ:
«Առաքելություն» կուսակցության ղեկավարներն իրենց քարոզչական նյութերն են բաժանել Շենգավիթ համայնքում: «Սոցիոլոգիական հարցումներ էլ չենք պատվիրել, բայց կարծում ենք, որ ավագանու կազմում ներգրավվածություն կունենանք»,– վստահություն է հայտնել «Առաքելության» համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը` tert.am-ի հետ զրույցում:
«Բարև Երևան» նախընտրական դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողներին ասել է, թե միայն իրենց ուժը կարող է փոփոխություններ կատարել երկրում:
tert.am կայքին տված հարցազրույցում նույնաբովանդակ կարծիք է հայտնել նաև դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին օեկ-ական Գագիկ Բաղդասարյանը: Նրա կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետի հենց այն տեսակն է, որով իրենք երևանցուն առաջարկում են իրենց տեսակն ու ոճը: Նա կրկին հիշեցրել է, որ «Բարև Երևան» դաշինքը շարունակությունն է «Բարև Հայաստանի», և իրենք քարոզարշավն անում են որպես «Բարևի» հեղափոխության շարունակություն՝ գնալով իշխանափոխության:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն ու մյուս թեկնածուներն ընտրողներին հանդիպել են իրենց կուսակցական ընկերոջը` ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Cherri» ռեստորանում: Լենինգրադյան փողոցի վրա գտնվող այս ռեստորանում ԲՀԿ անդամները դարձյալ քննադատել են կառավարությանը: Օսկանյանն ասել է, որ հայտարարվող տնտեսական աճը մանիպուլյացիայի դրսևորում է, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է կառավարությանը` խոստումները չկատարելու համար:
ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դժգոհել է վերելակների աշխատանքից:
ՕԵԿ քաղաքապետի թեկնածու, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանն երբեմն կատարում է շեշտադրումներ, որոնք կարող ենք լսել ընդդիմադիրների շուրթերից:
Երեկ Նորք Մարաշում Երիցյանը խոսել է մենաշնորհի բացասական երևույթների, վախի մթնոլորտի, արտագաղթի մասին: Նա մասնավորապես ասել է. «Ժամանակն է, որ տիրություն անենք մեր Երևանին և դա պետք է անենք միասին: Այս ուղղությամբ անելիքներ շատ ունենք: Հիմա մատների վրա եկեք հաշվենք տեսնենք քանի նորքեցի է մնացել: Ես կարող ա՞ երևանցի չեմ, չգիտեմ ովքեր են ապրել: Հիմա բոլոր երևանցիները կամաց—կամաց վաճառում են Երևանի կենտրոնի իրենց տները, որովհետև փող չունեն, քյասիբ են: Էդ ուրիշ բան, որ գյուղից գան առնեն, նորմալ մարդիկ լինեն, բայց նաև աննորմալ երևույթներ են գալիս: Մի հատ ռաբիզ տուն են սարքում ու թողնում գնում: Դրա համար էլ սիրտները չի ցավում, դրա համար էլ այնպես պետք է անենք, որ սիրտներս ցավա»:
Ընտրարշավի ֆավորիտը` Տարոն Մարգարյանն, երեկ այցելել է Դավիթաշեն համայնք: Ի դեպ, քաղաքապետի հանդիպմանը ներկա են եղել նաև մանկապարտեզահասակ երեխաներ, ինչն առնվազն տարակուսելի է: Երևանի քաղաքապետը խոստացել է վերականգնել անտառային այգիներն այնտեղ, որտեղ դա հնարավոր է:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.