Միջազգային կառույցներն ու հայաստանյան ընդդիմությունը կարևորում են Երևանի ավագանու օրինական ընտրությունների անցկացումը:
Իհարկե, նման պահանջ միշտ է եղել, բայց, այս դեպքում, այն հատկապես կարևոր է` նախագահական ընտրություններում առաջընթացի, ըստ էության, բացակայության ֆոնին:
«Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից: Մենք հույս ունենք, որ ընտրություններն ազատ և արդար կլինեն, և Երևանի բնակիչները կկարողանան ընտրել քաղաքի ավագանուն, որը հետո կընտրի քաղաքապետին այնպես, որ յուրաքանչյուրին ձեռնտու կլինի: Հույս ունեմ՝ հենց սա տեղի կունենա»,— «168 ժամ» թերթի հետ զրույցում երեկ ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:
Մինչ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն օրերով քննարկում են, հաճախ անարդյունավետ, համագործակցության տարբեր ձևաչափեր` դրա պրակտիկ լուծումը գտել են ՀԱԿ և ԲՀԿ Նոր Նորքի կառույցները: Իհարկե, խոսքը, տվյալ դեպքում` մի համայնքի շրջանակներում համագործակցության և ընտրությունների օրինականությունն ապահովելու մասին է:
Վերադառնանք բուն ընտրարշավին:
Ինչ է երեկ խոսել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք Մարաշում` հազիվ թե հիշվի: Բայց նորքեցի երեխաները կհիշեն, որ հենց քաղաքապետի գալու օրն իրենք ֆուտբոլի նոր դաշտ ունեցան: Տարոնն էլ կհիշի մի տատիկի անկեղծ խոստովանություն. նա մոտեցել է մեքենա նստող քաղաքապետին ու ասել է. «Բալա ջան հանգիստ գնա, ես երազս տեսել եմ, ու դու ես ընտրվել, իսկ իմ երազները ինձ չեն խաբում»:
Համաձայնեք` այս օրհնանքն ավելին արժի, քան` Տարոնին քծնողների երկար-բարակ ելույթները:
Ի դեպ, երեկ նույնպես Տարոն Մարգարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Իսկ ահա ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի տրամադրությունը բարձր է եղել: Նա ՀՀԿ խորհրդի նիստից հետո, բրիֆինգի ժամանակ, ասել է, որ Տարոն Մարգարյանը վերընտրվելու մեծ շանսեր ունի:
ՀՀԿ մեկ այլ պատգամավոր` Կարեն Ավագյանը, սևեռվել է ԲՀԿ թեմայի վրա: «Ծառուկյանը լվացել է ձեռքերը և չի ուզում մասնակիցը դառնալ 2-3-րդ տեղի համար մղվող պայքարին»— ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավագյանը:
ԲՀԿ-ում, բնականաբար, այդպես չեն մտածում ու շարունակում են ակտիվ քարոզարշավը:
ԲՀԿ ավագանու թեկնածուներն երեկ հանդիպել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:
Նաիրա Զոհրաբյանը, ինչպես միշտ, քննադատել է իշխանությանը, Գուրգեն Արսենյանը նկատել է, որ Հայաստանը դարձել է ուղեղ և աշխատող ձեռքեր արտահանող երկիր: Խոսքն, անշուշտ, արտագաղթի մասին է:
ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է օրինական ընտրությունների, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում` ընդդիմության միավորման խնդիրները:
«Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը`tert.am կայքին տված հարցազրույցում, վստահ խոսել է իրենց հաղթանակի մասին և բարձր տրամադրությամբ ուղևորվել է Արաբկիր համայնք: Այստեղ նա խոսել է քաղաքային խնդիրների մասին, բայց նաև քննադատել է ընդդիմադիր մյուս ուժերին. «Հարգելիներս, ո՞ւր էիք փետրվարի 18-ին, ինչո՞ւ չպայքարեցիք միասին, ո՞ւր էիք ապրիլի 9-ին, ինչո՞ւ ժողովրդի կողքին չէիք, թե՞ դուք «Հանրապետական» կուսակցության նման եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթությունում է»:
ՀԱԿ-ը երեկ հանդիպումներ ընտրողների հետ չի անցկացրել: Փոխարենը` ասուլիս է տվել կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա ասել է, որ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում` կթուլանա ռեժիմն ու իշխանափոխության հնարավորություն կլինի:
ՀԱԿ ընտարարշավը ագրեսիվ է լինելու: «Ապրիլի 30-ին կլինի համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում: Քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները: Մասնավորապես՝ ակնհայտ է, որ այս քաղաքապետարանը, ինչպես համագումարին ասաց Լևոն Տեր—Պետրոսյանը, իսկապես խամաճիկ է իշխանությունների ձեռքում։ Մի կառույց է, որ սպասարկում է ավազակապետությանը և օլիգարխներին»,- ասել է ԱԺ պատգամավորը:
ՀԱԿ ցուցակի չորրորդ համար Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել ilur.am կայքին և ասել է` ընտրել Տարոնին` նշանակում է ընտրել Սերժին: Խեղճ ընտրող` տեղից ելնողր նրան ահաբեկում է:
«Սասուն» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը բացառել է իր անդամագրումը ՀԱԿ-ին, սակայն ասել է, որ ավագանու ընտրություններում պաշտպանելու է այդ կուսակցությանը` հաշվի առնելով ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանի անձնական գործոնը:
Վերջապես մեկնարկել է ՀՅԴ քարոզարշավը:
Համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողներին խոստացել է անձամբ մասնակցել այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովին, ինչպես նաև կարևորել է ընդդիմության համախմբումը հետընտրական փուլում:
Մեկ այլ դաշնակցական` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ուրվագիծ» հաղորդման եթերում խոստացել է չորս տարում հնգապատկել Երևանի բյուջեն` իրենց հաղթանակի դեպքում:
«Առաքելություն» կուսակցության առաջին համար Մեսրոպ Առաքելյանը խոստացել է մայրաքաղաքային բյուջեի մուտքերն ավելացնել 9 միլիարդ դրամով` մեկ տարվա կտրվածքով:
Իսկ ահա ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն ամեն հանդիպմանը ի ցույց է դնում Երևանի իր իմացությունը: Երեկ Դավիթաշեն համայնքում նա ասել է. «Կարծում եմ՝ դավիթաշենցիները պետք է հպարտանան, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դավիթաշենում է, իսկ ԱԻՆ—ի աշխատակիցները պետք է հպարտանան, որ Դավիթաշենում ենք ու դավիթաշենցի ենք: Ես սիրահարվել եմ իմ Դավիթաշենին: Ժողովուրդը շատ բարի է»:
Ի դեպ, times.am կայքի հարցին ի պատասխան` Երիցյանն ասել է, թե կհրաժարվի ավագանու մանդատից, եթե քաղաքապետ չընտրվի:
Երևանում կան քաղաքացիներ, ովքեր չեն ուզում սպասել մնչև մայիսի 5-ը և մտադիր են հենց այսօր հանրահավաք անցկացնել քաղաքապետարանի մոտ և պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը` կատարած, իրենց իսկ ձևակերպմամբ, հանցագործությունների համար:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
14.09.2023 | 13:10
14.09.2023 | 12:10
14.09.2023 | 11:10
13.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.