Սովորաբար ընդունված է, որ մարդուն տարեդարձի օրը շնորհավորում են, բարեմաղթանքներ հասցեագրում, մի խոսքով` աշխատում են, որ նրա համար տարվա այդ բացառիկ օրն ուրախ անցնի:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն երեկ դարձավ 35 տարեկան: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ ավագանու ընտրություններում նրա մրցակիցները պետք է այդ օրը դադարեցնեին քարոզարշավը կամ ոչ մի թթու խոսք չասեին նրա հասցեին:
Սակայն երեկ տեղի ունեցածը մի փոքր դուրս էր ամեն ինչին սովոր հայ ընտրողի երևակայությունից անգամ:
Երեկ Տարոնին պարզապես չեն քննադատել կամ պիտակավորել, նրան քրեական մեղադրանքներ են հասցեագրել: «7or.am» կայքի ստուդիայում հյուրընկալվել է ՀԱԿ նախընրական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը և հայտարարել է, որ Տարոնը թալանում է ժողովրդին` վերջինիս տալով «հանցագործ խամաճիկ» որակումը:
Ուզածդ իրավական երկրում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս հայտարարությամբ` պարզելու համար Մարգարյանի հանցագործ կամ Թադևոսյանի զրպարտիչ լինելը:
Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև համացանցում և կայքերում հայտնված տեղեկատվությունը` քաղաքապետին դե յուրե և դե ֆակտո պատկանող բիզնեսի մասին: Մարգարյանի շտաբը տարածված տեղեկատվությունը չի հերքել և չի հաստատել, իսկ սովորական ընտրողի մոտ հարցեր են առաջանում, տարակույսներ, թե ինչպես մարդը կարող է պետական աշխատանքով նման հարստություն կուտակել:
Այսքանը` օրվա սև PR-ի մասին:
Թերևս իրենց թեկնածուի տարեդարձով պայմանավորված` հանրապետականներն երեկ ակտիվ չեն եղել բակային հանդիպումների առումով:
Ինքը` գործող քաղաքապետը, հարցազրույց է տվել «Newmag» ամսագրին և նշել է իր գործունեության երկու կարևոր առաջնահերթությունները` մայրաքաղաքի համաչափ զարգացումը և քաղաքացու վստահությունն Երևանի իշխանությունների նկատմամբ:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Էդվարդ Շարմազանովը հարցազրույցներում ասել են, թե իրենց մրցակիցները պայքարում են ընդդիմության լիդերության համար: ՀՀԿ մամուլի խոսնակը հերթական փորձն է արել ընտրություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ` դրանք զուտ համայնքային անվանելով:
Ի դեպ, երեկ Հայերի Համաշխարհային Կոնգրեսը` Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հայտարարել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
ԲՀԿ ցուցակի առաջին համարները բակային հանդիպումներ են անցկացրել Աջափնյակում և Կոնդում:
Ի հակադրություն հանրապետականների` ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն այս ընտրություններն ամենաքաղաքականն է համարել ու հավելել է. «Հայաստանում ստեղծված իրավիճակը նման է նախկին Խորհրդային Միության վիճակին: Թեև գրանցված են շատ կուսակցություններ և ԱԺ—ում ներկայացված են 6 ուժեր, բայց առայժմ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Այս իրավիճակում սպասել, որ կարող է լինել մրցակցություն, կարող է արտահայտվել ժողովրդի կամքը, պարզապես անհնար է»:
Նրա գործընկեր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն տեր է կանգնելու քաղաքացու յուրաքանչյուր քվեին, թեև ընտրությունից-ընտրություն նույն քաղաքացին ավելի ու ավելի քիչ է հավատում քաղաքական գործիչների նման խոստումներին:
ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը հյուրընկալվել է Ա1+ հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդմանը և հայտարարել է, որ Երևանը դադարել է հարմարավետ քաղաք լինել: Արսենյանն ասել է նաև, որ ընտրությանը մասնակից որևէ ուժ չի կարող 40% քվե ստանալ: Ի դեպ, երեկ «Վարկած» մամուլի ակումբում տրամագծորեն հակառակ հայտարարությունն է արել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` պնդելով, որ ՀՀԿ-ունի 45% քվե:
Վերջապես մեկնարկել է «Բարև Երևան» դաշինքի ընրարշավը: Այն հար և նման է Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրարշավին: Արմեն Մարտիրոսյանն ու մյուսները քայլել են Շենգավիթ համայնքի փողոցներով, բարևել են մարդկանց, բաժանել են բուկլետներ, օրն ամփոփել են Գարեգին Նժդեհի անվան հրապարակում` հանրահավաքով: Հանրահավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենց դաշինքն ընտրություններում հաղթելու է:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեսբուքյան էջում շարունակում է քննադատել մյուս ընդդիմադիրներին: «Ո՞ւր էին Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ—ի դեմ ներկայումս «պայքարող» քաղաքական ուժերը դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, երբ դա նրա դիրքերը թուլացնելու ամենալավագույն հնարավորությունն էր: Հենց այդտեղի «հաղթանակից» ոգևորվեց Սերժ Սարգսյանը Տարոնին «առաջին պլան» բերելու առումով: Բացի «Ժառանգություն» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության տեղական կառույցը, որ Տարոնի ու նրա կնանոնց դեմ կռիվ էին տալիս այնտեղ, բացի ՀԺԿ—ը, որ հայտարարեց ինձ սատարելու մասին, ներկայիս «վճռականներից» ոչ մեկ այնտեղ չկար: Ես նրանց պայքարին չեմ հավատում: Նրանք լքել էին այդ մի ճակատամարտը:
—Ո՞ւր էին նրանք նաև նախագահական ընտրությունների ժամանակ` ժողովրդի համար կարևորված այդ ընտրությունները համարելով «անհետաքրքիր», «անմրցակցային», «կանխորոշված», «Սերժ Սարգսյանի միարժեք հաղթանակով»: Կրկին չկային, լքել էին ժողովրդին ու գնացել ավելի «հետաքրքիր» գործով զբաղվելու: Նրանք լքեցին նաև գլխավոր ճակատամարտի թատերաբեմը»— գրել է Սաֆարյանը:
Իսկ ահա ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, թե ընտրարշավի ընթացքում իրենց միակ թիրախը լինելու է ՀՀԿ-ն, իսկ այս կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նշել է, որ արդեն իշխանությունն անցել է վարչական ռեսուրսի կիրառմանը: Ի դեպ, ՀԱԿ-ը հայտարարել է ապրիլի 30-ին Ազատության հրապարակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, հանրահավաք անցկացնելու մասին:
ՀՅԴ-ն խոստանում է մոտակա օրերին սկսել քարոզարշավը, իսկ ՕԵԿ ընտրարշավը, կարծես թե, դուրս լինի ընդհանուր համատեքստից:
Քաղաքապետի նրանց թեկնածուն` Արմեն Երիցյանը, չի քննադատում իշխանությանն և ընդդիմությանը, ներկայացնում է իր ծրագրերը: Երեկ նա վստահություն է հայտնել, որ հաղթելու է ընտրություններում, մարդկանց կոչ է արել միավորվել և պահել Երևանի թասիբը:
«Առաքելություն» կուսակցության քարոզարշավի վայրը ԲՈւՀ-երի հարակից տարածքներն էին, որտեղ ավագանու թեկնածուները քարոզչական նյութեր են բաժանել:
Եվ դարձյալ ընտրական գործընթացի բաղկացուցիչ մասի` ծախսերի մասին:
Ապրիլի 16-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամից ծախսեր չի կատարել միայն «Առաքելություն» կուսակցությունը, իսկ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն՝ առաջ անցնելով մինչ ապրիլի 11-ն առավել շատ ծախսեր կատարած «Բարգավաճ Հայաստան»-ից: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 16-ի դրությամբ ՀՀԿ-ն հիմնադրամ մուտքագրված 47 մլն 660 հազար 400 դրամից ծախսել է 40 մլն 46 հազար 587-ը:Հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 40 մլն 10 հազար դրամից ծախսվել է 37 մլն 715 հազար 614-ը: Նախորդ ժամանակաշրջանի համեմատ կտրուկ աճել են «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամի ֆինանսական մուտքերն ու ելքերը: ՕԵԿ-ը մուտքագրված 13 մլն 19 հազար 500 դրամից ծախսել է 11 մլն 961 հազար 800-ը՝ ապրիլի 11-ի դրությամբ համապատասխանաբար 138 հազար և 110 հազար դրամի դիմաց: «Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 7 մլն 499 հազար 400 դրամից ծախսվել է 4 մլն 459 հազարը: Նախորդ ժամանակաշրջանի համեմատ առաջին անգամ ծախսեր են արձանագրվել ՀՅԴ-ի և «Բարև Երևան»-ի հիմնադրամներում:
Ընդ որում՝ ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 16-ի դրությամբ ծախսվել է 914 հազար 400 դրամ: «Բարև Երևան» դաշինքի հիմնադրամ մուտքագրված 4 մլն 320 հազար դրամից ծախսվել 2 մլն 295 հազարը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.