Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, ընդունեց, որ Երևանին փոփոխություններ են պետք, սակայն նա գտնում է, որ դա պետք է անի գործող քաղաքապետը:
«Մեր Հայաստան երկիրը հարուստ երկրների շարքում չի դասվում, մեր հնարավորությունները շատ փոքր են: Քաղաքում ահավոր շատ թերություններ կան և կարծում եմ` դեռ շատ կլինեն: Սա իմանալով՝ քաղաքի ղեկավարությունը շատ հետևողական պետք է լինի, և ով էլ լինի քաղաքապետ, պետք է շատ ուշադրություն դարձնի փողոցներին»,- ասաց գյումրեցի մարզիկը:
Յու. Վարդանյանի խոսքով՝ մինչև հիմա քաղաքում ինչ արվել է՝ տեղին է արվել, և ինքը վերջին չորս տարվա մեջ շատ փոփոխություններ է նկատել. «Ամբողջ քաղաքի հիմնական փողոցները ասֆալտապատվեցին, և դա Տարոն Մարգարյանի շնորհքն է»։ Իհարկե հարկատուների գրպանից ֆինանսավորվող ասֆալտապատումը համարել Տարոն Մարգարյանի շնորհքն՝ այդքան էլ սիրուն չէ, բայց, ինչ արած, ՀՀ նախագահի խորհրդական Վարդանյանը այդպես է կարծում:
Ըստ Վարդանյանի, Երևանում այսօր կա վերելակների, աղբատար խողովակների խնդիր և նորընտիր քաղաքապետը պետք է ուշադրություն դարձնի համատիրությունների աշխատանքին. «Շատ թույլ են աշխատում մեր համատիրությունները, հին կառուցված բարձրահարկ շենքերը շատ վատ վիճակում են, աղբի կուտակված տեսարանները շատ վատ տպավորություն են թողնում», իսկ այդ խնդիրների լուծման համար կարելի է նաև բնակիչներից խոշոր գումարներ հավաքել։
Նախագահի խորհրդականն ասաց , որ ինքը կուսակցական չէ և Երևանում ընտրելու իրավունք էլ չունի, ինչին ասուլիսի մյուս բանախոսը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը «նախանձեց», բացականչելով՝ «Դու լավ պրծար»:
Ջիվան Գասպարյանը կարծում է, որ հիմա Երևանը փոխվել է և եվրոպական քաղաք է դարձել, որը և՛ լավ է, և՛ վատ. «Լավ է, որ փողոցները լայնացել են, շենքեր են կառուցել: Հին Երևանի կոլորիտը պահպանելու համար մնում է պուլպուլակներին էլ ուշադրություն դարձնել: Երևանի համար պետք է սրտացավ լինեն ոչ միայն ղեկավարները, այլև՝ քաղաքացիները: Իսկ բացասականն՝ այդքան շատ բարձրահարկ շենքերն են»: Նա էլ նշեց, որ ինքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասիրությունից գոհ է:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.