Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:[խմբագրել]Կենսագրությունը
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում:
Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդ» 1928թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել էԱմերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:
Չարլի Չապլինի ելույթը իր ծննդյան 70 ամյակին.
«Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ տառապանքն ու կարոտը միայն նախազգուշական նշաններ են, որ ես ապրում եմ իմ սեփական բնույթի դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ազնվությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, թե որքան կարող եմ վնասել մարդուն՝ ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, հասկանալով, որ դեռ դրա ժամանակը չէ, և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես գիտեմ, որ դա հարգանքն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենը ինչ ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես գիտեմ, որ դա հասունություն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ ցանկացած պարագայում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ վստահություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի վատնել ժամանակս և երազել ապագայի և մեծ ծրագրերի մասին: Այսօր ես անում եմ այն, ինչ ինձ ուրախացնում է, ես սիրում եմ անել այն, ինչ գոհացնում է ինձ: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և հիմա հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկայով, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Ես կոչում եմ այն գոհունակություն:
Մենք այլևս կարիք չունենք վախենալու փաստարկներից, հակամարտություններից կամ ինչ-ինչ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհ է ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.