«Պատրաստ եմ, ոչ թե մեռնելու, այլ ապրելու և գնալու վաղը առավոտ Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու և բերելու հայ ժողովրդի հաղթանակը»,-ապրիլի 9-ին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս հայտարարությունը շատերը համարեցին հուսահատ քայլ, որով Րաֆֆին փորձում էր հանգստացնել ալեկոծ ու դժգոհ ժողովրդին:
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը գուցե չափազնացնում էր իր մոսկովյան հանդիպումների ձևաչափը, սակայն Մոսկվա գնալը՝ ոչ: Այսօր առավոտյան նա մեկնեց Ռուսաստանի մայրաքաղաք՝ տիկնոջ և Կարին որդու ուղեկցությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունից առայժմ հակասական գնահատականներ են տալիս այս անակնկալ այցին: Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը խոսում են մասնավոր մեկօրյա այցի մասին: Մինչդեռ, նույն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը աշխարհաքաղաքական մի ամբողջ տեսություն է զարգացնում: «Մինչև նախագահական ընտրություններնն էլ ինքը Ելիսեյան պալատից հրավեր ստացավ ու գնաց, իր նախաձեռնությամբ չի գնացել ոչ Ֆրանսիա, ոչ էլ Ռուսաստան: Ես գիտեմ մի բան՝ այդ հանդիպումը Մոսկվայում պատահականությունների շարքից չէ, իր նախաձեռնությամբ չի, գիտեմ, որ նախապես իր մոտ հանդիպման եկել են: Ենթադրում եմ, որ եղել է նաև այդ հրավերը բերելու, փոխանցելու հետ կապված: Ես կարող եմ վստահ լինել, որ դա փոխանցված հրավեր է եղել»,- ասում է նա:
Գուցե Ստեփանի ասածին նույնիսկ լուրջ վերաբերվեի, եթե նա նույն հարցազրույցում չխոսեր Հայաստանում իբրև թե գոյություն ունեցող երկիշխանության, աշխարհի կողմից այդ փաստի ճանաչման անհրաժեշտության մասին:
Այսուհանդերձ, ինչո՞ւ է «Բարևի հեղափոխության» առաջնորդը մեկնել Մոսկվա:
Սկսենք հենց իր՝ Հովհաննիսյանի վարկածից, թեև այն ամենաանլուրջն է: Ուրեմն, Րաֆֆին Մոսկվա է գնացել՝ Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու:
Նախ, Ռուսաստանի նախագահն արդեն շատ կոնկրետ մարդու շնորհավորել է ՝ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Երկրորդ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն, որպես կանոն, երբեք գործընկեր վարչախմբերի ընդդիմախոսների հետ չեն հաստատում պաշտոնական հարաբերություններ՝ գերադասելով նրանց օգտագործել որպես մահակ՝ իրենց ընթացիկ խնդիրներն այս կամ այն երկրի իշխանությանը պարտադրելու համար:
Եվ վերջապես, պարոն Պուտինը Մոսկվայում չէ. նա մեկնել է Սիբիր՝ Պետխորհրդի նիստ անցկացնելու:
Մյուս վարկածնն այն է, որ գոյություն են ունեցել Սարգսյան-Հովհաննիսյան նախընտրական պայմանավորվածություններ՝ Ռուսաստանի գործուն մասնակցությամբ, հիմա Րաֆֆին իրեն խաբված է զգում և գնացել է Մոսկվա՝ իր բաժինը պահանջելու: Սա, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամենահավանական վարկածն է:
Եվ վերջապես, չի բացառվում, որ Րաֆֆին հոգնել է հայաստանյան աղմուկից և որոշել է մեկ օրով ընտանիքի հետ հանգստանալ, ձեռքի հետ էլ ինֆորմացիոն առիթ ստեղծել, խորհրդավորության իմիտացիա անել: Այդ դեպքում երիցս ճիշտ է Գալուստ Սահակյանը, երբ ասում է. «Կարծում եմ՝ այդ քայլերն արդեն օգուտ չտվող իմիտացիաներ են, որպեսզի այն զանգվածը, որը հավատում է նրան, անընդհատ լարված սպասի, որ հեսա, հեսա ինչ-որ մի նոր բան է լինելու»:
Որն էլ լինի Հովհաննիսյանի մոսկովյան այցի շարժառիթն՝ այն մտորելու տեղիք է տալիս: Մեր ընդդիմադիր առաջնորդներից շատերն են օտար ափերում հաղթանակ որոնել՝ սեփական հասարակության վստահությունը կորցնելուց հետո: Նրանք, իհարկե, հաղթանակած չեն վերադարձել, բայց անհրաժեշտ պահի օգտագործվել են որպես մահակ, որի միջոցով Կրեմլը լուծումներ է պարտադրել Հայաստանի իշխանությանը. Ցավոք:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.