Վաղը մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ո՞վ է հրավիրված ԱԺ հատուկ նիստին, ո՞վ է մասնակցելու այդ նիստին, իսկ ով՝ ոչ: Սրանք են ինտրիգայնությամբ հարուստ և իրական քաղաքականության հետ աղերս չունեցող այսօրվա օրակարգի հարցադրումները, որոնք հուզում են լրագրողներին, քաղաքական անցուդարձին հետևող մարդկանց:
«Սև-սպիտակի» բանաձևը դարձյալ գործելու է: ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուրեմն՝ ընտրությունները լավն են համարում, նախագահին՝ ընտրված, և կազմ-պատրաստ կներկայանան ինագուրացիային:
ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն բացակա էին նախագահական ընտրություններից՝ իրենց փայ բացական կստանան նաև խորհրդարանի վաղվա նիստից:
«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որը ընտրությունները կեղծել են, որ իրական հաղթողը Րաֆֆի Հովհաննիսյանն է, արդ՝ այլընտրանքային երդմնակալություն կկազմակերպի Ազատության հրապարակում:
Ի՞սկ ԲՀԿ-ն: Այս ուժն ոչ ընդդիմություն է, ոչ էլ՝ իշխանություն: Այ, նրանց մասնակցել-չմասնակցելու հարցն ինտրիգ էր: Ինտրիգը, կարծում եմ, հանգուցալուծվեց և մենք հասկացանք, թե ինչ ասել է՝ այլընտրանք: Գագիկ Ծառուկյանը Սարգսյանի ինագուրացիային չի մասնակցի, որովհետև… արտերկրում է: Արտերկրում գտնվելը՝ քաղաքական դիրքորոշում չէ, ավելի ճիշտ՝ դիրքորոշում արտահայտելու կամքի կամ ցանկության բացակայություն: Սա է հայկական այլընտրանքը: Ճշգրտորեն կարելի է կանխատեսել, թե ինչպես իրենց կպահեն մյուս բհկ-ականները: Նրանց քաղաքական թևը կգերադասի երդմնակալության նիստին չմասնակցել, գործարար հատվածը կմասնակցի՝ հանրապետական խանդավառությամբ:
Երկրորդ ինտրիգն էլ հանգուցալուծվեց. Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Սարգսյանի երդմնակալությանը: Դե, հո երկու ղարաբաղցի չե՞ն վիճելու: Ի վերջո, Քոչարյանը թույլ չէր տալու, որ իր հնարավոր բացակայությանը Սարգսյանն անդրադառնար «Սիրուն չի, Ռոբերտ ջան» ավանդական դարձած կշտամբանքով:
Մի հետաքրքիր իրադարձության մասին ևս: Եթե նույնիսկ Րաֆֆին փոշմանի ու վաղն այլընտրանքային երդմնակալություն չանի, միևնույն է՝ գործող նախագահի երդմնակալությանը մասնակցել չի կարող: «Չենք հրավիրել, որովհետև ինքը գտնում է, որ ինքն է ընտրվել նախագահ»,- այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ չհասկացողների համար ևս մեկ անգամ ակնարկելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնն այն առավելագույնն է, ինչ իշխանությունները նախատեսել են «Բարևի հեղափոխության» առաջնորդի համար:
Ի դեպ, այսօր Աբրահամյանը հումորով և հեգնանքով է խոսել Րաֆֆու մասին՝ կարծես հասկացնելով, որ նրա կապրիզներից իշխանությունը հոգնել է:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.