«Վարկած» մամուլի ակումբի այսօրվա հյուրերը՝ Երևանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանը համեստ կանխատեսումներ են անում. նորաստեղծ կուսակցությունը չի կարող հավակնել մայրաքաղաքի ամբողջական կառավարմանը կամ քաղաքապետի պաշտոնին: Սակայն բանախոսները համոզվածություն հայտնեցին, որ իրենք ներկայացված կլինեն Երևանի նոր ավագանիում:
Կուսակցությունը մտադիր չէ մեծ գումարներ ծախսել քարոզարշավի վրա. կսահմանափակվեն բակային հանդիպումներով, բուկլետներ բաժանելով, վճարովի եթերից կօգտվեն սահմանափակ չափով:
Ակումբի հյուրերը բավարար գնահատեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունր, սակայն նշեցին, որ ավագանու ինստիտուտը չի գործում, ինչն անարդյունավետ է դարձնում քաղաքապետարանի աշխատանքը:
Նախընտրական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը փաստեց, որ իրենք ունեն լուրջ և իրատեսական ծրագիր և, հաջողության հասնելու դեպքում, մայրաքաղաքի բյուջեն կավելացնեն տաս միլիարդ դրամով՝ մեկ տարվա ընթացքում: «Միայն տրանսպորտային համակարգի ապամասնավորեցումը և համատիրությունների համակարգի վերացումը տարեկան Երևանի բյուջեն կավելացնեն 10 միլիարդ դրամով»,- ասաց նա:
Ի դեպ, Մեսրոպ Առաքելյանը չի հավատում, որ Երևանի ավագանու ընտրություններն ազատ և արդար կլինեն: Այդ նպատակով էլ «Առաքելություն» կուսակցությունն՝ ընտրությունների օրինականությունն ապահովելու, հետընտրական համագործակցություն ծավալելու գրավոր առաջարկություններ է ներկայացրել ընտրություններին մասնակից մյուս ընդդիմադիր ուժերին: Մ. Սուքիասյանը դժգոհեց, որ մյուս ընդդիմադիրները կոնկրետ և որոշակի պատասխաններ չեն տվել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.