Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել «Առաքելություն» կուսակցությունը, որի անունը հանրության լայն շրջանակներին ծանոթ չէ: Եվ սա բնական է, որովհետև կուսակցությունը պետական մարմնի կողմից գրանցվել է ընդամենը վերջերս` 2013թ-ի մարտի 4-ին, ըստ այդմ` ակտիվ հրապարակային գործունեություն չի ծավալել, չի հասցրել ընտրողներին ներկայացնել իր գաղափարախոսությունը, կոնկրետ անելիքներն ու ծրագրերը:
Միայն հայտնի է, որ կուսակցության փաստացի ղեկավարները` Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանն, ակտիվ մասնակցություն են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ին ծավալած համաժողովրդական շարժմանը, այնուհետև, ի թիվս այլոց, հավանաբար, հիասթափվել են առաջին նախագահի թիմից: Այս կուսակցության ծնունդը շատերը կապում են այս կամ անձի, իշխանության կամ ընդդիմության հետ: Ես հակված եմ մի կողմ դնել զանազան զրույցներն ու խոսակցությունները և գերադսում եմ մարդկանց մասին գնահատականներ հայտել նրանց գործունեության արդյունքում: Իսկ դրա համար` մի փոքր սպասել է պետք:
Երիտասարդների ցուցակ` առանց պահեստայինների
«Առաքելություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 28 անուն: Երևանի ավագանիում անդամների թիվը 65-ն է, ըստ այդմ`նշենք, որ ընտրության մասնակից այս կուսակցությունն ի սկզբանե արձանագրում է, որ քաղաքապետական հավակնություններ չունի:
Ինչևէ, վերադառնանք ցուցակին և փաստենք, որ այն, բացառությամբ մեկ թեկնածուի, բաղկացած է բացառապես երիտասարդներից: «Առաքելության» կուսակցական բանկը, թերևս, առայժմ հարուստ չէ. ցուցակում ընդգրկված 28 անուններից միայն 16-ն է կուսակցական:
Ավագանու ընտրություններում «Առաքելության» ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը Նա ընդամենը 28 տարեկան է, սակայն տեսանելի հաջողությունների է հասել բանկային համակարգում: Նրան հաջորդում է Մանուկ Սուքիասյանը, ով քաղաքագետ է ու մեկ անգամ արդեն մասնակցել է ընտրություններին. 2007-ի ԱԺ ընտրություններում նա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմփիչմենտ» դաշինքի նախընտրական ցուցակում էր: Ցուցակի երրորդ հորիզոնականում Հրաչյա Սարգսյանն է` բանկային համակարգում Մ. Առաքելյանի գործընկերը (ի դեպ, այս կուսակցության ցուցակում քիչ չեն բանկա-վարկային ոլորտի աշխատողները, ինչը, թերևս պայմանավորված է հենց Մեսրոպի անձով):
«Առաքելություն» կուսակցության ղեկավարները հաճախ հանդես չեն եկել հրապարակային ելույթներով, սակայն նրանց մի քանի ելույթներում հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մասնավորապես, նրանք խոստանում են, ավագանիում ներկայացված լինելու դեպքում, հասնել մայրաքաղաքի բյուջեի կրկնապատկմանը, մետրոյով անվճար երթևեկությանն և այլն: Ի դեպ, կուսակցությունն ավագնու ընտրություններին մասնակցում է «Ապրում ենք Երևանում, ապրում եմք Երևանով» կարգախոսով:
Հավակնություններ և իրականություն
Իհարկե, ակնհայտ է, ար այս ընտրություններում «Առաքելություն» կուսակցությունը չի կարող հաղթահարել 6%-ի արգելքը: Դա են հուշում ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլ նաև` հայաստանյան իրականությունը. մեր տիպի բևեռացված քաղաքական համակարգերում հասարակությունն ընտրությունը կատարում է «սև-սպիտակ» սկզբունքով, իսկ «Առաքելությունը» նման խճանկարի մեջ չի տեղավորվում: Գոնե այսօր:
Երևանի ավագանու ընտրություններն «Առաքելություն» կուսակցության համար դառնալու են քաղաքական դրսևորման միջոց: Մնում է այդ դրսևորումը չասոցացվի պարտության և ձախողման հետ:
Սուրեն Սուրենյանց
ՀԳ. Ի դեպ, վաղը` ապրիլի 8-ին, ժամը 12-ին, «Վարկած» մամուլի ակումբի հյուրերը «Առաքելություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանն են:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.