Չգիտեմ՝ կհաղթի՞,թե՞ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած Բարևի հեղափոխությունը, սակայն մեկ այլ «հեղափոխության» հարցում մենք հաստատ «առաջատար ենք», ընդ որում՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև՝ նախկին խորհրդային ողջ երկրների մեջ:
Խոսքն արտագաղթի մասին է, որը գլխավոր թեմա է առնվազն վերջին երկու ընտրարշավներում, սակայն ընդդիմության բաժակաճառի և ընդդիմության փնթփնթոցի համատեքստում: Իշխանության համար պայքարողները չեն մատնանշում այն մեխանիզմները, որոնց միջոցով կարելի է բարձրացնել կառավարման որակը, քաղաքացու կենսամակարդակը, ստեղծել քաղաքացու ինքնադրսևորման հավասար հնարավորություններ: Առանց այս թեմաների արծարծման՝ արտագաղթի մասին կարող են խոսել նաև խոհանոցում առավոտյան սուրճի շուրջ զրույցի բռնված պարապ կանայք:
Ընդդիմությունն արտագաղթի թեման վերածվել է բայղուշության, իշխանությունն էլ անհաջող փորձեր է անում արտագաղթին ռացիոնալիզմ հաղորդելու հարցում. իբրև թե մեր հայրենակիցների դրական հավակնություններն են նրանց օտար ափեր տանում:
Իրականության մեջ, մարդիկ լքում են հայրենիքը, որովհետև այս երկրում հեռանկար չեն տեսնում՝ իրենց, ու առավել ևս՝ երեխաների համար: Դատելով Gallup-ի հարցման տվյալներից՝ հետխորհդային տարածքում Հայաստանն առաջատարն է «Ոտքերի հեղափոխության» վարկածով:
«Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր, Դուք կհաստատեի՞ք բնակություն այլ երկրում, թե՞ կնախընտրեիք շարունակել ապրել Ձեր հայրենիքում»։
Ահա հարցը, որ սոցիոլոգները տվել են հետխորհրդային 12 երկրների քաղաքացիների: Հայաստանցիներն առաջատարն են. նրանց 40 տոկոսը մտադիր է լքել երկիրը: Համեմատության համար նշենք, որ վրացիների և ադրբեջանցիների միայն միայն 14-ական տոկոսն է մտադիր օտար ափերում փնտրել օրվա հացը:
Իհարկե, իշխանության ներկայացուցիչները կարող են ասել, որ Gallup -ի հարցման տվյալներն իրական չեն: Միանգամից կհամաձայնեմ՝ պայմանով, եթե նրանք այդ նույն Gallup-ով մեր գլուխները չարդուկեն, երբ ամեն ընտրությունից հետո իրենց ընտրակեղծարարությունը քողարկում են հենց այդ կազմակերպության անցկացրած հարցումներով:
Դժբախտաբար, այս անգամ Gallup-ի հարցումներն ինձ արժանահավատ են թվում: Ու եթե այդպիսի չարաբաստիկ տեմպերով Հայաստանը դատարկվի, հաջորդ ընտրություներում իշխանությունը փող ծախսելու խնդիր չի ունենա. փոփոխությունների ռեսուրս երկրում պարզապես չի լինի: Րաֆֆու բարևելու գործն էլ կհեշտանա. Երկրում մնացած ողջ ժողովրդին կարելի է մի օր հավաքել Ազատության հրապարակում և բոլորին մի քանի անգամ ձեռքով բարևել՝ առանց հարյուրավոր կիլոմետրեր կտրելու:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.