Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները` կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով։ Տուժածների իրական վնասների վերականգնման համար նախատեսվում է Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքն օտարել «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։ Հանրային մեծ հնչեղություն ստացած այս հարցի կառավարական քննարկմանը, բացի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Ամփոփելով մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։ Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։ Բացի այդ, բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ գնորդի միջև կայացած բանակցության ընթացքում։ Նոր պայմանագրում փոխվել է ինչպես պարտավորության կատարման ժամկետը, այնպես էլ պարտավորության չկատարման դեպքում սահմանվել են տույժ-տուգանքներ։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թթ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013 թվականին «Երևան» հիմնադրամին վճարվել է 13.5 մլն դրամ, որը հատկացվելու է իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի 2013 թ. ընթացքում սոցիալական օգնություն տրամադրելու համար։
- 15:10Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
- 14:10Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի
- 11:10Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
- 14:10Ժամանակն ի վնաս Էրդողանի է աշխատում ․ Մուշեղ Խուդավերդյան
- 13:10Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 11:10Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.