Ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանությունում էր հյուրընկալվել ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: Հանդիպումը բացեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հյուրերին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ նա նշեց, որ 2010 թվականի հանդիպումից հետո ՀՀ ոստիկանությունում ծավալուն արմատական բարեփոխումներ են իրականացվել:
Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում փուլ առ փուլ ընթացող բարեփոխումների համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Վերջերս, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համակողմանիորեն քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, ներկայացվել են, մասնավորապես, իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորում և կյանքի կոչում, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրում, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններ, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և այլն:
Վարդան Եղիազարյանը անդրադարձ կատարեց նաև հյուրերին առավելապես հետաքրքրող հարցերին և կատարված աշխատանքների կոնկրետ օրինակներ վկայակոչեց, որոնք առավելապես վերաբերվում էին ձերբակալվածների պահման վայրերում առկա դրական տեղաշարժերին և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և մանրամասն տեղեկատվության համար, որից հետո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին պատվիրակության անդամների հարցերին:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.