Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր այցելությունը մարզեր: Հաշվի առնելով, որ մեկ ամսից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ, պետք է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ մայրաքաղաքում նույնպես կանցկացնեն համայնքային և բակային հանդիպումներ: Ոչ այդ միջոցառումները, ոչ Րաֆֆիի մոտակա հանրահավաքը, ոչ էլ «նոր Հայաստանի երդմնակալությունը», հուսով եմ, չեն խոչընդոտվելու իշխանությունների կողմից: Բայց որպեսզի դրանք անցնեն ջերմ, հանգիստ և անվտանգ մթնոլորտում, պետք է լուծվի առնվազն երկու հարց: Առաջինը` իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչի համար են գաղտնի հետևում և երբեմն նաև` գաղտնի նկարահանում այդ միջոցառումները: Ես նորմալ եմ համարում, երբ բացեիբաց դա անում է համազգեստով ոստիկանը. եթե, Աստված մի արասցե, որևէ միջադեպ լինի, պետք է ունենալ դրա հնարավորինս ամբողջական տեսագրված պատկերը: Բայց երբ դա անում են գաղտնի, մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով են, ընդ որում` այնքան «արհեստավարժ», որ հանդիպման բոլոր մասնակիցներին պարզ է, թե ովքեր են նրանք ու որտեղից, դա արդեն անհասկանալի է: Նման «թաքուն» աշխատանքն ավելորդ լարվածություն է ստեղծում և կասկածների տեղիք է տալիս: Եթե դա լիներ 7-10 տարի առաջ, ես, օրինակ, կմտածեի, որ նկարահանման նպատակն այդ հանդիպումների մասնակիցներին շանտաժելը, նրանց ոստիկանության բաժիններ «զրույցների» հրավիրելն է: Բայց հիմա, կարծես թե, նման «զրույցներ» տեղի չեն ունենում: Հանդիպումները անցնում են բոլորի աչքի առաջ, մի քանի «օրինական» (լրատվամիջոցներին և «բացահայտ» ոստիկաններին պատկանող) տեսախցիկներ ամեն ինչ գրանցում են, էլ ի՞նչ կարիք կա «շպիոն Օնիկ» խաղալու: Եթե, այնուամենայնիվ, դրա կարիքը կա, ապա պետք է դա պարզ բացատրել: Երկրորդ հարցն ավելի բարդ է: Թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումների ժամանակ և թե, վստահ եմ, երևանյան քարոզարշավի ժամանակ կան և անպայման կլինեն մարդիկ, որոնք հայտնում են ոչ ընդդիմադիր կամ ավելի ճիշտ` «ընդդիմությանը ընդդիմացող» տեսակետներ: Ընդդիմադիրները վստահ են, որ այդ մարդկանց գործողությունները «ինքնաբուխ» չեն, որ նրանց ուղարկում են մարզպետները, քաղաքապետները և կամ տեղական օլիգարխները` իշխանությանն իրենց հավատարմությունը այս ձևով արտահայտելու նպատակով: Դրա մեջ տրամաբանություն կա. եթե դու տվյալ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցը չես, ի՞նչ գործ ունես այդտեղ` շատ մեծ է հավանականությունը, որ դու հատուկ եկել ես միջադեպ սադրելու: Ե՞րբ, ո՞ր պահին պետք է սաստել այդ «այլախոհին» և խնդրել ոստիկաններին հեռացնել նրան դեպքի վայրից:
Ի վերջո, բացառված չէ նաև հոգեկան հիվանդի հնարավորությունը: Իսկ հասկանալու համար, որ մարդը տառապում է նման հիվանդությամբ, պետք է առնվազն 2-3 րոպե: Պատմեմ մի դեպք, որը երեկ տեղի է ունեցել անձամբ ինձ հետ: Մամուլի շենքի վերելակ նստեց մի կին, որը սկզբում բավականին հանգիստ և քաղաքավարի հետաքրքրվեց ինձնից, թե երբ է վերջ տրվելու հեռուստասերիալներին: Սակայն այդ կնոջ հաջորդ ռեպլիկն այն էր, որ այդ սերիալներից Հայաստանում մահացել է 200 հազար մարդ: Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան` ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.