Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա
իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
ՀԽ նախագահն առաջարկել էր «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը տեղի կունենա ապրիլի 11-ին, որի վերաբերյալ լրացուցիչ կտրվի տեղեկատվություն:
Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի
ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:
Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում
առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:
Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում:
- 15:10Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)
- 14:10ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին»,Պուտինը փակեց այդ թեման,միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
- 13:10Արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով․ ԱՀ նախագահ
- 12:10Անկարան պատրաստ է Երեւանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում․ Չավուշօղլու
- 14:10ԵԱՏՄ նիստում Փաշինյանը երկու հարց էր ուզում լուծել. Նահապետյան
- 13:10Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 11:10Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
- 15:10Արցախի նախագահին 2 անգամ եմ հանդիպել. չեղարկվել են և ՊՊԿ ստեղծելու, և վստահության հանրաքվեի տարբերակները.Սամվել Բաբայան
- 14:10Հարց Զախարովային. Արդյոք Ռուսաստանը դիտարկում է մի սցենար, որով նրան կխնդրեն լքել Հայաստանում գտնվող ռազմաբազան
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.