Միացեք մեր ազգային միասնականությանը, որովհետև մեր դեմ խաղ չկա. մենք ապրում ենք մեր կյանքի ամենապատասխանատու մեկ շաբաթը. այսօր Գյումրիի թատերական հրապարակում, գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մտածեք տղերք, պարոն Սարգսյան, մի շաբաթ մնաց, ազգային միասնության մասնակից եղեք, որովհետև ժողովուրդը պահանջում է գնալ առաջ իր իրավունքի գնահատականով:
Այսօր փետրվարի 18-ի մեր հաղթանակով ենք եկել, հավաստագրելու բարևի, արևի, լույսի մեր բանակը, որը տարել է հաղթանակը խաղաղ, հարգանքով և սահմանադրական կարգով։ Հավատացեք, որ այդ պայքարը շարունակվելու է մինչև մեր երազանքների իրականացում։ Սա ոչ թե Րաֆֆու հաղթանակն էր և Սերժի պարտությունը, այլ ժողովրդի, մեր երեխաների ապագայի հաղթանակը, որն ամրագրելու ենք ապրիլի 9-ին միասին»,- իր խոսքում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հավելել, որ քանի դեռ ինքը ողջ է, իր կաթիլ զոհողությունը դնելու է սեղանի վրա։
«Մենք ոչ թե հոտ ենք, որ մեզ հաշվեն՝ մենք մի միասնական ազգ ենք, միասին տանելու ենք այդ միասնականությունը մինչև ապրիլի 9-ը։ Ժամանակն է եկել խոսքից անցնել գործի, իրար միացած, բռունցք դարձած գործ պետք է անենք, դա միայն իմ պարտականությունը չէ, դա բոլորիս պարտականությունն է, միասին անելու ենք դա առանց կամ-ի»,-ընդգծել է նա:
Ժառանգության առաջնորդն, անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը, նկատել է, որ այսօր հայ ժողովուրդը կորցրեց նվիրական ազատամարտիկ, նվիրական քաղաքացու, Պռոշյանի դաշնակցական համայնքապետին: «Սպանեցին նրան վախկոտները օրը ցերեկով: Մենք պահանջում ենք, որ գործող դե ֆակտո իշխանությունները բացահայտեն այս քստմնելի հանցագործությունը»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.