Կառավարության մարտի 28-ի որոշումից հետո Հայաստանը վերածվելու է մի մեծ տաքսապարկի, որտեղ տաքսու վարորդներն ավելի մեծ ջանասիրությամբ են «կլիենտ փախցնելու»՝ հետևանքները հավանաբար թողնելով ոստիկանությանը: Ով «չփախցնի», ուրեմն դատարկ գրպաններով պետք է տուն գնա: Այս մտահոգությունն արդեն առկա է: Որքան էլ կառավարության ներկայացուցիչները հավաստեն, որ բողոքողները տաքսի ծառայություններն են, և ոչ անհատ տաքսիների վարորդները, քանի որ հատկապես նրանց համար աշխատելու շատ լավ պայմաններ են ստեղծված, այդուհանդերձ անհատ տաքսու վարորդները ևս դժգոհում են:
«Հայկական վարկած»-ի հետ զրույցում, նրանք թեև մի կողմից գոհունակություն հայտնեցին աշխատելու հեշտացված պայմանների կապակցությամբ, մյուս կողմից դժգոհեցին, որ հաց վաստակելը շատ ավելի դժվար է լինելու: Նրանց մտահոգությունն այն է, որ մեքենա ունեցող շատ-շատ գործազուրկներ արդեն կարող են միանգամից մտնել այդ դաշտ և «խփել իրենց գործին»: Նրանց խոսքով՝ առանց այն էլ գործ չկա. oրինակ, եթե նախորդ տարիներին այս սեզոնին Իրանից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս Հայաստան՝ իրենց Նովրուզը (Նոր տարին) այստեղ դիմավորելու և անցկացնելու, ապա այս տարի իրանցիներն այստեղ կանգ չեն առնում, այլ շարունակում են ճանապարհը դեպի Վրաստան: Որպես պատճառ՝ վարորդները մատնանշում են Հայաստանի զբոսաշրջային շուկայում առկա թանկ ծառայությունները և դրա կողքին՝ Վրաստանի՝ զբոսաշրջությանը նպաստող առավել մատչելի պայմանները: «Եթե այն ժամանակ էս սեզոնին մի քանի կոպեկ փող էինք աշխատում պարսիկներին այստեղ-այնտեղ տանելով, էս տարի մի հատ պարսիկ չի երևում: Բացի էդ էլ, տաքսիներն էնքան են շատացել, որ վթարներն էլ են շատանալու. տաքսիները հա խփելու են ու ստիպված քշեն, որովհետև ուրիշ գործ չկա»,-մեզ հետ զրույցում նեղսրտեց արդեն մի քանի տարի ուղևորափոխադրումներով իր տունը պահող անհատ տաքսու վարորդներից մեկը: Վարորդները նաև չբացառեցին, որ քաղաքական իրավիճակի հանդարտվելուց և կառավարության հնարավոր փոփոխություններից հետո, իրենց վիճակը կարող է կրկին բարդանալ:
Հիշեցնենք, որ նախանցյալ տարի հայրենի կառավարությունը սկզբում բարդացրեց տաքսի ծառայություն մատուցելու պայմանները՝ դեղին պետհամարանիշ, հաշվիչ, մեքենայի տեխզննման, վարորդի՝ ամենօրյա բուժզննման ծախսեր և այլն, ինչն առավելապես դժվարեցրեց անհատ տաքսիների վարորդների գործը՝ դառնալով բողոքի ակցիաների առիթ: Սակայն կառավարությունը ստիպեց, որ տաքսիները դաշտ մտնեն իր նախանշած պայմաններով:
Մարտի 28-ին էլ կառավարությունը «բարիացավ» և որոշեց թեթևացնել տաքսիստների գործը՝ նվազեցնելով կատարվելիք ծախսերը: Հիշեցնենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի ներկայացրած ՀՀ-ում մարդատար — տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների վերաբերյալ իրավական ակտերի փաթեթի համաձայն, ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան զբաղվելու ուղևորափոխադրումներով՝ առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց և առանց հարկային տեսչություն հաշվետվություններ ներկայացնելու: Ըստ այդմ՝ Երևանում գործունեություն իրականացնելու համար վարորդները կվճարեն ամսական մեկ վճար՝ 12.000 դրամ, իսկ մարզերում՝ 4000 դրամ: Իսկ հաշվետվություն նրանք այլևս չեն ներկայացնի և դրա համար հավելյալ 3000 դրամ չեն վճարի, դեղին համարանիշերի համար ևս չեն ծախսի տարեկան 17.000 դրամ: Տաքսու վարորդները կազատվեն ամենօրյա բուժզննման, տրանսպորտային միջոցի տեխզնման ծախսերից, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 110 — 120 հազ. դրամ:
Է. Մարտիրոսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.