ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:
Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չէր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:
Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա՝ շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:
Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն, ինչո՞ւ ոչ:
Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:
Հարց 1. Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:
Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղեն ա»:
Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչու՞ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:
Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:
Հարց 5. Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարար է լինելու մեր՝ երևանցիներիս, ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար»:
- 23:28Լաչինի միջանցքով անցնող մարդկանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում․ ամենասուր հումանիտար խնդիրների դեպքում անգամ ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն
- 15:10Ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար. Աննա Հակոբյանը ներկայացրել է հայ տղայի պատմությունը
- 14:10Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ
- 13:10Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանկարծակի բարձր ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
- 12:10Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. ավագանու անդամ
- 11:10Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ
- 15:10Խորհուրդ Ալիևին. շարունակի՛ր վարկաբեկել Ադրբեջանի հեղինակությունը
- 14:10Ռուսաստանի ու Թուրքիայի լիդերները հիմա ակնհայտորեն միմյանց կարիքն ունեն, բայց երկրների մակարդակով ռազմավարական գործընկերներ դառնալը բացառվում է
- 13:10ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Նավալնուն 40 հազար եվրո վճարել նրա թունավորումը հետաքննելուց հրաժարվելու համար
- 12:10Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.