Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի Րաֆֆի, կարծում եմ մասամբ իրավունք ունեմ այսօր, երբ քիչ հետո կսկսի Խավարումը, այսպես խոսելու քեզ հետ:
Մարգարտաշար երթով դեպ երկինք գնացած Կոճողոզյան և Հովհաննիսյան քո նախնիներին ուղղված իմ աղոթքները դնելով իմ և քո միջև. (գիրք գրելիս` ես երկար ապրեցի նրանց ձեռից բռնած. 15-ին զոհված քո նախնիների երկնային փաղանգի հետ թե այն, թե այս օրերին ես շատ եմ խոսում): Նրանք այն հարստությունն են, որ հայրենիքից հետո ունես դու: Նաև մենք: Այդ նահատակների արյունը խոսելու է, ինչպես Աբելինը, մի`շտ` մեր եզերքի վրա. այսօր ևս նրանք մեր կողքին են, ու ես քեզ հետ խոսում եմ` նրանց ներկայության մեջ, ևս մեկ անգամ խոնարհվելով նրանց առաջ:
Ի դեպ. անչափ հետաքրքիր, զարմանալի և նույնքան անհասկանալի-հարազատություն ունեմ Կարինի հանդեպ: Դա էլ է նրանցից գալիս. նրանք այնքան շատ են շարունակվում Կարինի մեջ:
Մեծ ի Պահոց, զատկական այս բոլոր օրերին, միակ բանը որ անում էի` գետնաքարշ մեղա գալն էր` այս անիծյալ ընտրությունների և հետընտրականի, Աստծունը` Աստծուն չտալու, լիարժեք զատում չապրելեու, աշխատանքի ու այս ամենի մեջ այսքան խրված լինելու համար:
Երեկ քո ձայնը, Կարինի անհանգստությունը ենթագիտակցորեն ինձ հետ էին:
Աղոթքի պահին ես մեկ էլ ու հասկացա, թե ինչու այսպես փակուղի առաջացավ. բոլորիս, այդ թվում և քեզ համար: Որ փակուղի կա, կարծում ես, անկեղծության մեջ չես ժխտի:
Կարծում եմ` պատճառեներից մեկն էլ հացադուլն ու ծոմը միմյանացից չզատելն էր:
Դու հիմա այս փորձության և ոչ քաղաքական ընտրության առջև ես կանգնած, երբ սրանք միմյանցից զատես` զատկական այս օրերին. մնացած լուծումներն իրենք իրենց կգան:
Փնտրեք երկնինը, մնացածը ես կտամ ձեզ. ասում է մեր Տերը:
Սա ասում է Քեզ, սա ասում է ինձ, ասում է բոլորիս: Մի քանի ժամից կսկվի Խավարումը. ու բոլորս կընկղմվենք խավաման մեջ` Իր հետ հարության առնելու հույսով:
Իսկ մենք այս մեծ օրերի ողջ իմաստը խաթարեցինք` ընկղմելով աշխարհի, նրա քաղաքկան աստառի մեջ: Գնալով քո ձայնն ավելի մռայլ դառնալու: Կարինն է`լ անհանգիստ: Մենք էլ` չենք իմանալու մեր անելիքը: Ցավով եմ ասում, որովհետև Աստված, որ սկսում է, ավարտում էլ է:
Դու պիտի քո մեջ զուլավես` զուլալելով բոլորիս: Դու պիտի քեզ ասես` դու նստած էիր այդտեղ, որովհետև քաղաքականություն ես անո՞ւմ` էս Ավագ շաբաթով, թե պահք ու ծոմ էս պահում: Հանուն Մեծի ու Աստծո: Քո նախնիների բարեխոսությամբ:
Երկու Տիրոջ չեն ծառայում: Խառնելը թանկ կնստի:
Երբ գտար այդ հարցի պատասխանը. անկեղծ` այս օրվան արժանի.
Թե նախնիներդ կթևածեն երկնում: Թե դու ու Կարինը` երկրի վրա:
Թե էս էն ժողովորդը, որ քո կողքին է, որ զատումի ու Զատկի »:
նախաշեմին է, ու քեզ նման լուծում չունի, կունենա լուծում:
Ընտրիր:
Հ.Գ. Գիտեմ բարդ բան եմ ասում, սակայն ականջ ունեցողը կլսի:
- 15:10Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)
- 14:10ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին»,Պուտինը փակեց այդ թեման,միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
- 13:10Արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով․ ԱՀ նախագահ
- 12:10Անկարան պատրաստ է Երեւանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում․ Չավուշօղլու
- 14:10ԵԱՏՄ նիստում Փաշինյանը երկու հարց էր ուզում լուծել. Նահապետյան
- 13:10Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 11:10Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
- 15:10Արցախի նախագահին 2 անգամ եմ հանդիպել. չեղարկվել են և ՊՊԿ ստեղծելու, և վստահության հանրաքվեի տարբերակները.Սամվել Բաբայան
- 14:10Հարց Զախարովային. Արդյոք Ռուսաստանը դիտարկում է մի սցենար, որով նրան կխնդրեն լքել Հայաստանում գտնվող ռազմաբազան
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.