Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա.
«Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը (թարգմանաբար նշանակում է Քաղցր ավան)՝ 1.9 մլն խոր. մետր տարողությամբ, և Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Ղարսի ջրամբարի կառուցումը՝ 332 մլն խոր. մետր տարողությամբ: Նախատեսվում է կառուցել Կարակուրդի (թարգմանաբար՝ Սև գայլեր) ջրամբարը՝ 1 մլրդ խոր,. մետր տարողությամբ: Վերջինս պետք է ունենա նաև էներգետիկ նշանակություն»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 մլրդ խոր. մետր ջուր, այնինչ Արաքսի թողունակությունը 2.5 մլրդ խոր. մետր է:
Ըստ Վլ. Մովսիսյանի՝ Հայաստանը այդ ծրագրերին հակադարձում է նոր ջրամբարներ կառուցելով: Ներկայումս ունենք 79 ջրամբար, որոնցում կուտակվում է մոտ 1 մլրդ խոր. մետր ջուր: Վերջին տարիներին շահագործման են հանձնվել Մարմարիկի ու Վեդիի ջրամբարները, «կվերակենդանացվի» Կապսի ջրամբարը Շիրակի մարզում, կկառուցվի Եղվարդի ջրամբարը: Կբարձրացվի նաև Սևանի մակարդակը:
Վլ. Մովսիսյանը տեղեկացրել է, որ ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուքրիան ունեն 2 պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927 թ.՝ նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև: Դա սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին՝ Ախուրյան, Արփաչայ: Կա մեկ այլ համաձայնագիր ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև՝ կնքված 1973 թ.՝ Ախուրյան գետի վրա Ախուրյանի ջրամբարի պատվարը կառուցելու մասին: Այդ ջրամբարում տարեկան կուտակվում է 530 մլն խմ ջուր, որը կիսվում է երկու երկրների միջև:
«Թուրքիայի հետ իրավական խոսակցություն կարող ենք սկսել, եթե Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուքրիան ստորագրի 3 համաձայնագիր, այդ թվում՝ Օրհուսը, Հելսինկյան ակտը և այլն: Այդ համաձայնագրերում ներառված է 1997 թ. ստորագրված ոչ նավարկային գետերի ջրերի օգտագործման կոնվենցիան, որը Թուքրիան չի ստորագրել: Բայց եթե մտան ԵՄ, ստիպված կլինեն ստորագրել, հիմա ասում են՝ մեր տարածքի ջրերն ենք կարգավորում»,- ասել է Վլ. Մովսիսյանը:
Նրա համոզմամբ՝ Թուրքիայի ջրային քաղաքականությունը վնասում է Սիրիային, Հայաստանին, Իրաքին, Իրանին, Վրաստանին, անգամ՝ Ադրբեջանին:
- 13:10ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Նավալնուն 40 հազար եվրո վճարել նրա թունավորումը հետաքննելուց հրաժարվելու համար
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին
- 13:10Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի
- 12:10Էրդողանը չի նշել Փաշինյանին՝ թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին
- 13:10Ըստ թուրքական NTV-ի՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
- 11:10Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը
- 12:10Էրդողանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին
- 11:10Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
- 13:10Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.