Կապանի Սյունիք գյուղի գիշերային ակումբը խլելու հետ կապված Լիսկայի հանրահայտ թիկնապահի՝ Զարզանդի և մյուսների միջև տեղի ունեցած բավականին լուրջ ծեծկրտուքն ավարտվել է մարմնական վնասվածքներով:
Այս առթիվ Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի և չի ունեցել, իսկ նման դեպքը կապել Սուրեն Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ:
Նշենք, որ «Հայկական Վարկածն» արդեն անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությանը, ըստ որի մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն և 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Զարմանալի է որ ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, մինչդեռ News.am-ի թղթակիցը հանգիստ գտել է «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանին և զրուցել նրա հետ:
Վերջինս, իհարկե, անկեղծացել է, թե՝ իրոք մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթի հետ այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որևէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել:
«Վիճաբանություն չի եղել, ո՞վ է ասում, որ վիճաբանություն է եղել, մի հոգի խմած ա եղել, աստիճաններից գլորվել է, ընկել, գլուխը խփել է ասֆալտին, անունը չգիտեմ էլ ինչ է, չեմ էլ ճանաչում»,- պատմել է Զարզանդը:
Ապա նա պատմել է, որ օգնություն են ցույց տվել, բերել են, ջուր են շփել երեսին, ապա վերջինս նստել է իր մեքենան, գնացել հիվանդանոց, իսկ ինքն էլ գնացել է Գորիս: Նա վստահեցրել է, որ աստիճաններից ընկած անձի` 43-ամյա Արմեն Վ.-ի հետ չի վիճել, որևէ ծեծկռտուք չի եղել:
Զարզանդը հերքել է, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- անկեղծացել է նա:
Թղթակցի հարցին, թե այժմ կապ չունի Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանել է. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչև 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որևէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյունիքի մարզպետն էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»:
Այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա. Զարզանդը` լավ տեղյակ լինելով, որ ոստիկանությունը որոնում է իրենց, ասել է, թե այժմ գտնվում է Կապանում և սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ:
Սա նշանակում է, որ Զարզանդն առյուծի կաթ է խմել, որ Սյունիքում նույնն է թե՝ Լիսկայի թայֆայից է, «Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս», — հոխորտացել է Զարզանդը:
Հ.Գ. Իշխանությանը վարկաբեկելու ավելի լավ միջոց, քան սա է, չի կարող լինել: Եթե նույնիսկ Երևանում կամ հանրապետության մյուս մարզերում չգիտեն, թե ով է այսօր Զարզանդը, կամ Լիսկայի հետ ինչ կապ ունի, Սյունիքի բնակիչները միանգամայն քաջատեղյակ են, որ սյունեցիների ահուսարսափը հանդիսացող Զարզանդն այսօր էլ Լիսկայի թիկնապահն է, և նրա անունից բոլոր օբյեկտներից փայ է մտնում( ինչից նաև ծագել է այս վեճը),և ինչ անում է, անում է Սյունիքի մարզպետի անունից ու նրա թողտվությամբ:
Հ.Գ. Այս նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ոստիկանությունը ի լրումն տեղեկացրեց, որ մարտի 27-ին Զարզանդ Ն.-ն և Դավիթ Բ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց են թողնվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաև Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հետաքննությունը շարունակվում է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.