Ֆեյսբուքի օգտատեր Վարուժան Բաբաջանյանն իր էջում գրել է . «Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը…»:
Այս մասին «Հայկական Վարկած»-ը զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Վերջինիս խոսքով, դա այնպիսի հարց է, որին չի կարող պատասխանել: Քաղաքական տեսանկյունից, ինքը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը այն ժամանակ, երբ բավարարվեն իր պահանջները:
«Իմ կարծիքով վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը չի դադարեցնի հացադուլը, բայց ինչպես մեր կարգախոսն է՝ ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ֆեսբուքյան օգտատերը՝ Վարուժան Բաբաջանյանը մինչ հացադուլի դադարեցման մասին եզրահանգման պահը գրել է. «Երբ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարում՝ անկախ նրանից, թե այդ քայլը որքանով է ընդունելի կամ անընդունելի վերլուծաբանների կամ հասարակության այս կամ այն հատվածի համար, անտրամաբանական կլիներ, որ արդյունքը լիներ տվյալ գործչի ֆիզիկական գոյության իրական վտանգումը: Միշտ մի որևէ կետում հացադուլը կամ պետք է ունենա կոնկրետ արդյունք՝ ազդարարելով ակցիայի ավարտը, կամ էլ անարդյունավետության դեպքում պետք է ընտրել պայքարի այլ, այդ պահին առավել կիրառելի տարբերակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն, անշուշտ, արդեն մոտենում է ֆիզիոլոգիական այնպիսի հետևանքների նախաշեմին, երբ հացադուլի հետևանքները ավելի շատ ֆիզիկական, քան քաղաքական կարող են լինել: Որքան էլ Րաֆֆիի քայլը անձնազոհության գեղեցիկ օրինակ է, անհրաժեշտ է ընտրել մարտավարական նոր ոճ. ի վերջո պետք է հաշվի առնել, որ առաջնորդի ֆիզիկական տկարությունը կարող է ազդել նրա շուրջ հավաքված ընդդիմադիր հասարակական սեկտորի կառավարելիության վրա…
Թերևս հացադուլի դադարեցման քաղաքական դրդապատճառ ստեղծելու համար Սերժ Սարգսյանը հրապարակավ պատրաստակամություն է հայտնել բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հիմք ընդունելով Րաֆֆիի կողմից առաջարկված առաջարկությունները…
Չնայած հստակ է, որ Րաֆֆին իր պահանջած լծակները, այնուամենայնիվ, չի ստանա, բայց սպասվելիք բանակցությունները ներկայումս թե ընդդիմության, թե իշխանության համար փակուղուց դուրս գալու միակ ելքն են… Ընդդիմության համար սա նոր քաղաքական օրակարգ է, իսկ իշխանության համար՝ ներքաղաքական ընդդիմադիր էներգիան լիցքաթափելու հնարավորություն…
Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը…»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.