Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը և ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարևահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսևորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին: Միջադեպից մոտ մեկ ժամ առաջ այդ նույն ոստիկանները բավական արդյունավետ կերպով կենդանի պատ ստեղծեցին Հովհաննիսյանի ռահակիցների և փոքր խոտածածկ տարածքի միջև, որտեղ տարեց մի ազատամարտիկ արվեստագետ լարախաղացի վրա փոքր ակրոբատիկ ներկայացում էր ուզում ցուցադրել:
Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը և լրջորեն պայքարում է քաղաքացիների ու ոստիկանների միջև փոխադարձ հարգանքի ձևավորման ուղղությամբ: Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը և Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը:
Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը փոխի իր անհանդուրժողական վարքագիծը քաղաքացիների հանդեպ, ում նա կոչված է պաշտպանելու, բայց ում, փոխարենը, մղում է անվստահության, անհնազանդության և վարչակարգի վերջնական մերժման:
Ժողովրդի համբերությունն անսպառ չէ: Նրա հանդեպ կատարված ցանկացած ապօրինության կամ բռնության ամբողջական պատասխանատվությունը՝ ժողովրդի կողմից հնարավոր պատասխան քայլերի հետ մեկտեղ, ընկնելու է դե ֆակտո իշխանությունների և նրանց օրինապահ մարմինների վրա:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.