Հայոց ազգային բանակի 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ` շնորհավորելու և´ ազգային բանակի 21-րդ և՛ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց և՛ ազգային բանակի կազմավորման 21-րդ և´Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 510-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետում կազմակերպված միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին N զորամասի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 513-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
- 15:10Վազգեն Մանուկյանը դիմել է ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը
- 14:10Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում. Տեսնում ենք՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք. քաղաքագետ
- 13:10Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»
- 12:10Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին
- 11:10Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին
- 14:10Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի
- 13:10Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի
- 12:10Իսկ հիմա Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ. ագրեսիվ ռազմականացված քաղաքականությունը շարունակվելու է.
- 11:10Ադրբեջանցիները Սյունիքի և Գեղարքունիքի ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել ցորենի, գարու արտերը
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.