Ասում է ՀՀԿ-ական պատգամավորը
Անկախ այն իրողությունից, թե երբ կավարտվի Րաֆֆի Հովհաննիսյանի բարևա-բարլուսախառը արշավը ՀՀ իշխանությունների ու գործող ռեժիմի դեմ, և ի՞նչ ընթացք ու տրամաբանություն կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան ինագուրացիան, պորտֆելաբաժանության գործընթացը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս՝ ոչ տեղական իշխանիկներին , ոչ էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:
Այս օրերին, բոլոր հնարավոր միջոցներով իր մարզպետության հարցն է փորձում լուծել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որը լծվել է Արարատյան դաշտավայրում լուրջ հողակտորներ ձեռք գցելու գործին:
Բացի այն, որ Մուրադյանը «խցկվել» է ձկնաբուծության բիզնեսի մեջ, հիմա էլ փորձում է նոր գազալցակայան ձեռք գցելու հարցը լուծել, ինչը, մեր մեջ ասած, կարծես թե, նրան չի հաջողվում: Զարմանալի է, որ մինչ օրս Մուրադյանը տեղյակ չէ, թե գազալցակայանների մենաշնորհն այդ մարզում ում է պատկանում…
Ինչևէ, թե ի՞նչ հույսերով է ՀՀԿ-ական Մ. Մուրադյանը միանգամից ուզում և մարզային իշխանությունը վերցնել, և Հ. Աբրահամյանի բիզնես տիրույթ մուտք գործել, «Հայկական Վարկած»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ հենց պատգամավորից:
-Պրն Մուրադյան, ո՞ւմ հույսով եք պատրաստվում Արարատի մարզպետ դառնալ: Ասում են, Ձեր այդ ցանկությունների մասին խոսել եք նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
-Ո՞վ ե՞ս, այ մարդ, հո դուք խաթա չեք, ես ի՞նչ կարամ խոսամ: Ես տենց բաներ չգիտեմ:
-Բա ի՞նչ գիտեք: Միայն այն, որ Ձեզ այդ պաշտոնն են խոստացել;
-Ո՞նց, դուք էդ մասին բաներ գիտեք:
-Այսինքն՝ չեք թաքցնում, որ այդ թեմայի շուրջ, այնուամենայնիվ, խոսակցություն եղել է:
— Այ, բալամ, տենց բան չկա, ես ինչ իմանամ ինչ կլինի: Տենց հարց հլը չկա:
-Բայց կարո՞ղ է լինել:
-Դե հիմի: Ինձ ոչ մեկ բան չի ասել:
-Իսկ կուզենայի՞ք, որ ասեին, կամ այլ կերպ ասած, ուզում եք դառնալ Արարատի մարզպետ, թե ոչ:
-Դե իմ ցանկությունների մասին չէի ուզենա խոսել:
-Լավ, հաջորդ ցանկություն մասին խոսենք . ասում են, Արարատի մարզում ուզում եք նոր գազի լիցքավորման կայան կառուցել: Իսկ ամոթ չլինի հարցնելը այնտեղ ազատ տարածք մնացե՞լ է:
-Դե կըլնի էլի, բայց ես տենց բան չեմ անում:
-Ինչո՞ւ, Հովիկ Աբրահամյանը թույլ չի տալի՞ս:
— Էս էլ էն ֆաքսի պատմությունը եղավ: Ես ոչ այդքան գումարներ ունեմ, ոչ էլ մտադրություն, որպեսզի տենց բիզնես անեմ:
— Փաստորեն նախարար աշխատած տարիներին չեք կարողացել լավ «վաստակել» , որպեսզի այսօր գումարի հետ կապված խնդիրներ չունենայիք:
-Ես հասկանում եմ ձեր տողատակերը, բայց ես ազնիվ պաշտոնյա եմ եղել, ու սովորական ապրող մարդ եմ մինչ էսօր:
-Բա որ ազնիվ ու սովորական եք եղել, ինչպես ստացվեց, որ որոշեցիք ՀԷԿ-էլ կառուցել, այսօր ոչ մի սովորական մարդ չի կարող նման բաների մասին մտածել:
-Դե ես էլ չեմ մտածում, ինձ էդքան փող որտեղի՞ց, որ ես նման բան կառուցեմ:
-Դե գուցե գործի հետևում այլոք են կանգնած ուղղակի դուք պետք է լինեք գլխավոր դերում: Մեր երկրի խաղի կանոններին ծանոթ չե՞ք, ինչ է:
-Ես ավելի լավ ա արդեն գնամ, թե չէ շատ բան կբացվի ու լավ չի ստացվի, դուք ոնց որ ուզում եք իմ գլխին մի «օյին» բերել:
Ա. Սուլթանյան
Հ.Գ. Ի դեպ այս «բլիցը» լրիվ տեղավորվում է մեր հրապարակած՝ «Պատգամավորաորսը շարունակվելու է» թեմայի շրջանակներում
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.