Ընթերցվածք` Բ Օր. 11.10-25, Հոբ 21.1-34, Ես. 46.3-47.4
Այսօր Մեծ պահքի 40-րդ օրն է: Կարևոր մի շրջան էր այս ժամանակահատվածը, որը մեզանից շատերը կարողացան իմաստավորել իրական պահեցողությամբ, իրենց կերպարանափոխ խորհրդածություններով, անցանկալի ընթացքների և երևույթների սրբագրմամբ: Ոմանք էլ գուցե և չհաջողեցին ականջալուր լինել Աստծու կանչին: Թող Աստված ամենքիս զորացնի սրբության և կատարելության մեր ձգտումների մեջ:
Ահավասիկ մուտք ենք գործում Ավագ շաբաթ, որի ընթացքում ականջալուր կլինենք առատ ավետարանական ընթերցումների, որոնք վերաբերում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերին ու իրադարձություններին:
Սակայն, մինչ ոտք դնելը Քրիստոսի խաչի ճանապարհ և հոգով ու մտքով հանգրվան առ հանգրվան Տիրոջ հետ առաջանալը դեպի աշխարհը հեղափոխած Հրաշափառ Սբ Հարությունը, խորհրդածենք Երկրորդ Օրենքում Մովսեսին ասված տերունական զգուշացումների մասին: Թվում է, դրանք մեզ այսօր չեն վերաբերում, սակայն, իրականում պատմական արծարծումից զատ, կարևոր պատգամ են բոլոր ժամանակներում. «Զգո´ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց: Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որ Տերը տվել է ձեզ» (11.16-17): «Այս խոսքերը ի պա´հ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում: …Դուք դրանք սովորեցրե´ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե´ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցե´ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան երկինքը կլինի երկրի վրա» (11.18-21):
Հետևապես, լինենք պատասխանատու մեր անձի, մեր արարքների համար: Եվ ամփոփելով Մեծ պահքի այս 40-օրյա շրջանը, ունկնդիր լինելով Աստծու հորդորներին և երկյուղածությամբ հետևելով Նրա պատվիրաններին` ճանաչենք և սիրենք ճշմարիտ մեր Տեր Աստծուն, ընթանանք Նրա ճանապարհով և մեր կյանքը կլինի ապահով և առատ օրհնությամբ:
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.