ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստում նշել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը։ «Ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա և իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել և պետությունն ինչպես և ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։ Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման` ID քարտերով։ Այսօր մենք ստանում ենք մեր քաղաքացիներից հարցադրումներ, թե արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից, և իրենցից չպետք է պահանջեն անձնագիր։ Ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID-քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID-քարտից, պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին:
Մենք ահազանգեր ենք ստանում, մասնավորապես, «Վան» ռադիոկայանի բլոգներում կան օրինակներ, թե որտեղ, որ մարմիններում հրաժարվում են միայն ID-քարտով սպասարկելուց և պահանջում են նաև անձնագիր։
Հիմա անցումային փուլ է, և պետք է բոլոր մարմինները սովորեն աշխատել այդ քարտերով։ Մենք մինչև տարեվերջ պետք է որակապես փոխենք իրավիճակը, և մեր ենթակառուցվածքները պատրաստ լինեն մեր քաղաքացիներին ID-քարտերով սպասարկել, որովհետև հունվարի մեկից հետո եթե 270 հազար քաղաքացի այդ ID-քարտերով սկսեն իրենց աշխատանքները, կարող ենք խնդիրներ ունենալ, եթե կառույցները պատրաստ չլինեն։ Ասենք, օրինակ, նոտարները, պետք է աշխատենք իրենց հետ, որպեսզի իրենք այդ քարտերը կարդացող սարքեր տեղադրեն և քաղաքացուն չուղարկեն անձնագրի հետևից։
Եթե օրենսդրությունը պահանջում է, որ եթե քաղաքացին ներկայացնում է նույնականացման իր քարտը, ուրեմն պարտավոր են ծառայությունը մատուցել այդ քարտով։ Տեղեկանք ներկայացնելն անհարմարություն է քաղաքացու համար. նա գալիս է նույնականացման քարտով, ուղարկում ենք, որ տեղեկանք բերի, դա նույնն է, որ ուղարկես անձնագիր բերի։
Հիմա մեզ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կենսաթոշակային ռեֆորմի ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն նույնականացման քարտով է հնարավոր` անվտանգությունն ապահովելու համար։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք այդ քաղաքացիների համար միջավայր ստեղծել և փուլ առ փուլ, ամեն ամիս երևի պետք է քննարկենք այս հարցը, տեսնենք, թե որտեղ են մնացել ծառայություն մատուցող պրոբլեմային օղակներ, որտեղ չեն ընդունում նույնականացման քարտեր։
Այս պահի դրությամբ Հայաստանում բավարար քանակի քարտ կարդացող սարքեր ունենք, և կարող ենք ամբողջությամբ բավարարել։
Բոլոր գերատեսչություններին հանձնարարական կիջեցնենք, որ օրենքի այդ նորմը կիրառելի դարձնեն։ Հանձնարարականներ իջեցնենք, որպեսզի պատրաստ լինենք 2014 թ. հունվարի մեկից ծառայություններ մատուցենք բոլոր քաղաքացիներին»-իր խոսքում ասել է վարչապետը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.