Մեր գործընկեր՝ Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանի և տեղի բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի միջև ծագած հակասությունները (հիշեցնենք, որ«Որոտան» թերթում տպագրված «Անհայրենիք հայի այս տեսակը, կամ` Գալիս է հոտը» վերնագրով հոդվածում Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետին, «դուր չի եկել» իր վերաբերյալ ասվածը և նա, հոդվածագրին՝ Արևհատ Ամիրյանին, հեռախոսով սպառնացել է՝ նրան վերացնել և նրա ընտանիքը ոչնչացնել) տեղափոխվել է իրավական դաշտ. այս մասին առավել ստույգ աղբյուրից տեղեկանալու համար, դիմեցինք ՀՀ ոստիկանությանը, որտեղից սահմանաված ժամկետում ստացանք պատասխան.
Ձեր հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 2013 թ. մարտի 1-ին Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը դիմել էր ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանը նույն թերթի 2013 թ. փետրվարի 26-ի համարում տպագրած հոդվածով վիրավորել է իրեն, փորձել հեղինակազրկել և մեղադրել է ինչ-որ «մութ գործարքների» մեջ մտնելու համար:
Դիմումի կապակցությամբ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվել են նյութեր և մարտի 4-ին եզրակացությամբ կցվել են շարք` թողնվելով անհետևանք:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57 հոդվածի՝ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննության մարմնի աշխատակիցը մինչև քրեական գործ հարուցելն իր լիազորությունների շրջանակում իրավասու է կատարված հանցագործությունը և կատարող անձին բացահայտելու նպատակով հանցագործության մասին հաղորդում տված անձից և դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանցից բացատրություններ վերցնել, որոնք կարող են նշանակություն ունենալ նյութերի ընթացքը ճիշտ լուծելու համար, իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 35-րդ կետի` բացատրությունները, որոնք իրենց դերն ու նշանակությունն ունեն նյութերի նախապատրաստման ընթացքում, բանավոր կամ գրավոր փաստարկումներն են, որոնք բերում են դիմողները՝ հիմնավորելու համար իրենց կամ ներկայացող անձի պահանջները, ինչպես նաև այլ անձանց բանավոր և գրավոր հաղորդումներն են, որոնք տրվում են մինչև քրեական գործ հարուցելը:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով ՀՀ ոստիկանությունում ստացված դիմումները, բողոքները հաշվառվում են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում՝ դիմումների, բողոքների հաշվառման մատյանում, այնուհետև ստորաբաժանման ղեկավարի կողմից հանձնվում են կատարման` նախապատրաստվում են նյութեր, ստուգվում դրանցում նշված տեղեկությունները, ինչի ընթացքում էլ հետաքննության մարմնի աշխատակիցը, ղեկավարվելով վերը նշված օրենքներով, իր լիազորությունների շրջանակում կարող է վերցնել բացատրություններ, ձեռնարկել քրեադատավարական այլ միջոցառումներ:
Վիրավորանքը որպես հանցագործություն ապաքրեականացնելու մասին ՀՀ ոստիկանությունն իհարկե քաջատեղյակ է, սակայն Սամվել Թանգյանն իր դիմումում, բացի Արևհատ Ամիրյանի կողմից իրեն վիրավորելու փաստից, նշել է նաև, որ նա իրեն, որպես պաշտոնյայի, մեղադրել է ինչ-որ «մութ գործարքների» մեջ մտնելու համար, ինչի մասին նշված է նաև «Որոտան» թերթի 26.02.2013 թ. համարում, և Սամվել Թանգյանի կողմից ինչ-որ մութ գործարքների մեջ մտնելու հանգամանքը ստուգման կարիք է ունեցել:
Ոստիկանությունում Սամվել Թանգյանի 01.03.2013թ. դիմումում նշված փաստերն ուսումնասիրելուց և բացատրություններ վերցնելուց հետո է պարզվել, որ դիմումում նշված պահանջը կրել է բացառապես քաղաքացիաիրավական բնույթ և կարող էր բավարարվել դատական կարգով, ինչի մասին էլ գրավոր պատասխանվել է դիմումատու Ա. Թանգյանին:
Ձեր հարցման 4-րդ կետին ի պատասխան` տեղեկացնենք, որ ոստիկանության Սիսիանի բաժնի պետը վարձով բնակվում է Սիսիանի Իսրայել Օրի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում (շենքի լուսանկարները կցվում են):
2013 թ. մարտի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է ստացվել «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանի դիմումն այն մասին, որ 2013 թ. փետրվարի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Որոտան» թերթում տպագրված հոդվածի կապակցությամբ հեռախոսով սպառնացել է վերացնել իրեն և ոչնչացնել ընտանիքի անդամներին:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում այժմ նախապատրաստվում են նյութեր:
Հ.Գ. Ինչ խոսք, իրոք, հանգամանալի է ներկայացված իրավիճակը. անգամ լուսանկարներ են տրամադրել մեզ, սակայն ոստիկանությունը տեղյակ չէ, որ շենքը, որի լուսանկարները կցվել է պատասխանին, իրոք, մեր նշած տունն է, և այն պատկանում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, սակայն դա ոչ թե բազմաբնակարան շենք է, այլ տուն, որտեղ ապրում են երկու ընտանիք, որոնցից մեկը հենց Սիսիանի ոտիկանապետինն է: Ոստիկանությանը պատիվ չի բերում նման անտեղյակությունը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.