Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
· Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:
· Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:
· Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:
· Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:
· Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև 6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող՝ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագիծը:
· Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:
· Դեռևս իր լուծումը չի ստացել առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցման ապահովման խնդիրը:
· Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:
Արձանագրված դրական զարգացումներ
· Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ:
· էապես բարձրացվել է շտապօգնության ծառայության որակն ու արդյունավետությունը:
· Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով:
Պաշտպանի աշխատակազմ
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.