Ընթերցվածք` Ելք 4.21-5.3, Զաք. 9.9-16
«Ուրախացի´ր խնդությամբ, դուստրդ Սիոնի, կանչի´ր ցնծությամբ, դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը` հեծած էշի, էշի քուռակի վրա: Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները` Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին» (Զաք. 9.9-10): Զաքարիա մարգարեի այս խոսքերը մարգարեությունն են մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան և Երուսաղեմ հաղթական մուտքի: Մի քանի օր անց պիտի տոնախմբենք Ծաղկազարդը` Հիսուսի մուտքն Երուսաղեմ: Այս մարգարեությունը իբրև կատարված իրողություն է ներկայանում արդեն ավետարանիչների մոտ, թե ինչպե´ս է խաղաղության Թագավորը գալիս հաստատելու Իր թագավորությունը, որն այս աշխարհից չէ: Սա է պատճառը, որ ասվում է, թե` երիվարները և ռազմական կառքերը պիտի վերանան, աղեղը խորտակվի, քանզի նոր թագավորություն է հաստատվում, որի զենքն արդարությունն ու խաղաղությունն են, ողորմությունն ու սերը: Այսօր մենք մարգարեի միջոցով վերստին ունկնդիր ենք այս խոստմանը. «և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին» (Զաք. 9.10): Հիրավի, դա այդպես է, սակայն բնական հարց է ծագում մտքում, թե ի´նչ խաղաղության մասին է խոսքը, չէ՞ որ համայն աշխարհը երբևէ չի հանդարտվել պատերազմներից: Տերն ինքն է մեզ հարցի պատասխանը տալիս. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14.27):
Աստծու խաղաղության մասին է խոսքը, ներքին մեր հոգևոր խաղաղության մասին, որը կարող է հաստատվել, եթե մեր սրտերն ուրախ են ու մխիթարված այն գիտակցությամբ ու ապրումով, որ Նա է «Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6), և մեր գոյությունը լցվում է Նրանով: Այդժամ է, որ ճշմարիտ խաղաղությունը, որ այս աշխարհից չէ, այլ Ինքը Տերն է, կարող է հաստատվել մեզանում և առիթ տալ նաև մեր նյութական, տեսանելի աշխարհում իրական խաղաղության: Տիրոջ բերած խաղաղությունն այն է, երբ երկինքն արտացոլվում է իր ճշմարիտ, կենսապարգև շնորհներով ու գանձերով մեր հոգում, երբ հաշտություն կա մեր և ողջ արարչության միջև և գիտակցություն, որ մենք մասնիկն ու միաժամանակ պատասխանատուն ենք դրա, երբ մեր գործերը բխում են Աստծուց ու Իր սիրո պատվիրաններից և լրումը գտնում ի Քրիստոս: Այդ խաղաղությունն է հաստատվում մեզանում, երբ իբրև Աստծու որդիներ խաղաղություն ենք գործում` խաղաղարար ենք, առաջնորդվում ենք Քրիստոսի պատգամներով, Նրա տված երանիներով (Մատթ. 5.9):
Հետևապես, հոգևոր պատրաստության այս օրերին, երբ ընդառաջ ենք գնում Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքին, տենչանք և ձգտենք, որ Աստծու ողորմությամբ մեր ներքին մարդու մեջ ի կատար ածվի Կողոսացիներին ուղղված թղթի այս հորդորը. «Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագե´ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն` հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արեք և դուք: Եվ այս բոլորի վրա հագե´ք սերը, որ կապն է կատարելության: Եվ ձեր սրտերում թող հաստատվի Քրիստոսի խաղաղությունը» (Կող. 3.12-15):
Այս է քրիստոնյայի ճշմարիտ կյանքի ուղին, ուստի ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ, սիրենք դիմացինին ինչպես մեր անձը և արդյունքում` զգեստավորվենք Քրիստոսի խաղաղությամբ:
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.