Ֆերնանդո Բուրբոնը պատկանում է ամենահին թագավորական տներից մեկի՝ Բուրբոնների արքայական ընտանիքին: Սակայն անձամբ Ֆերնանդոն, ով այժմ Կոստա Ռիկայի դեսպանն է, այնքան էլ չի սիրում խոսել, պատմել այդ մասին, թեև խոստովանում է, որ թագավորական ընտանիքից սերումը շատ դռներ է բացում իր առջև: Այն, ինչի մասին այս անձնավորությունն առավել շատ է սիրում խոսել Հիսուս Քրիստոս է և Նրա անսահման ողորմությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է իրեն հաջողվել Քրիստոսին քարոզել ազնվական այրերին ու նախագահներին:
«Ես Կոստա Ռիկայի դեսպանն եմ, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի դեսպանը՝ Նրա անսահման ողորմությամբ,- պատմում է Ֆերնանդոն:- Տարիներ առաջ ներկա էինք մի մամլո ասուլիսի, ուր քաղաքական գործիչներ ու բազմաթիվ լրագրողներ կային: Հանկարծ վերջիններից մեկն ասաց. «Պարո՛ն նախագահ, իսկ Դուք գիտե՞ք, որ Ֆերնանդո Բուրբոնն իրականում ձեր դեսպանը չէ…»: Նախագահը նայեց ինձ ու հարցրեց. «Դա ի՞նչ է նշանակում»: Լրագրողը շարունակեց. «Ֆերնանդոն հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի դեսպանն է»: Այդ պահին նախագահը շրջվեց լրագրողի կողմը և ասաց. «Ամեն բան ճի՛շտ է, Ֆերնանդոն գիտի՝ ով է այստեղ գլխավորը»»:
Ֆերնանդոն իր պաշտոնում տեսնում է ավելին, քան պարզապես աշխատանք. գրում է Christian Telegraph-ը: Այս բարձր դիրքը նա համարում է իր ծառայությունը: Եվ որպես ծառայող, նրան հրավիրում են տարբեր եկեղեցիներում քարոզելու: Բացի դրանից, սակայն, նա փորձում է ավետարանել նաև շատ այլ վայրերում:
«Որ երկրում էլ գտնվեմ, որ եկեղեցում էլ գտնվեմ, միշտ խնդրում եմ մարդկանց աղոթել իրենց նախագահի համար,- խոստովանում է Բուրբոնը,- Կարծում եմ, որ պետք է աղոթենք և՛ իշխանությունների, և՛ հասարակ քաղաքացիների համար… Հարավային Կորեայի նախագահի հետ երբեք քաղաքականության մասին չենք խոսել. միայն՝ Աստծո: Երբ 2007թ-ին նա ընտրվեց նախագահի պաշտոնում, բոլոր դեսպանները սպասում էին, որպեսզի շնորհավորեն նրան: Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի նրան. «Պարո՛ն Լի, գիտե՞ք՝ ինչու հենց դուք դարձաք նախագահ. որովհետև Աստված էր դա ցանկանում»: Այդ պահին նրա կինը նայեց ինձ և երկու անգամ կրկնեց. «Ամեն»»:
Ֆերնանդոն համոզված է, որ մերօրյա շատ եկեղեցիների ու քրիստոնյաների անհրաժեշտ է ավելի շատ սրբություն: Նա նշում է, որ մարդիկ, ոչ միայն աշխարհում, այլ նաև եկեղեցիներում մեծապես ունեն Աստծո արդարության և Նրա Խոսքին համաձայն քայլելու կարիք: «Շատ եկեղեցիներում եմ եղել,- ասում է Ֆերնանդոն,- և ամենից կարևոր համարում եմ Ավետարանի սրբությունը:
Վերջերս Գվատեմալայում էի, ինչպես նաև Սալվադորում և Մեքսիկայում՝ հովիվների հանդիպմանը: Այնտեղ նրանք խնդրեցին ինձ պատմել «խաչի ուղերձի» մասին: Ուզում եմ ասել, որ սա այն է, ինչ հետաքրքրում է բոլորին: Եկեղեցու առաքելությունն է՝ սրբության Ավետարանը տանել բոլոր ազգերին»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.