Հատված «Օրվա խորհուրդը» գրքից
Ընթերցվածք` Ես. 8.5-10
«Գիտցե´ք, հեթանոսնե´ր, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմե´րը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք: Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու: Ինչ խորհուրդ էլ անեք` Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք` չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է» (8.9-10):
Երանի Եսայու մարգարեությանն ունկնդիր բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր ճշմարտապես ապրում են «Տեր Աստված մեզ հետ է» հավատով և գիտակցությամբ: Մեր ժողովուրդը ևս մշտապես արարել ու մաքառել է «զի Աստուած ընդ մեզ է» վստահությամբ ու զորությամբ…
Ընթերցվածքի այս հատվածը, եթե զորություն է հավատավոր հոգու համար, ապա ահ ու սարսափ է այն անձանց համար, ովքեր համարձակվում են հեթանոսական բարքեր ու երևույթներ սերմանել և խրախուսել: Ցավոք, այսօր մեզանում ճշմարիտ աստվածճանաչողության 17-դարյա շրջանից հետո իսկ կան այդպիսիք… Մեր կյանքում պետք է առաջնորդվենք աստվածապավինությամբ, որովհետև ամեն երևույթ հաղթահարելի է, եթե Աստված մեզ հետ է, երբ Նա բնակվում է մեր հոգիներում, երբ վկայվում է մեր գործերով ու կյանքով: Այնժամ որևէ մեղք, որքան էլ որ քաղցրահամ, որևէ չարիք և թշնամի, որքան էլ որ զորավոր և ազդեցիկ, չի կարող դիմադրել Լույսին, չի կարող ստվերել մեր կյանքի Արեգակը, չի կարող հաղթել Հարուցյալ մեր Տիրոջը, Ով մահվամբ մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց:
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.