Տիգրան Դադալյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ է (օպտիկայի ամբիոն), ներգրավված է 2011 թվականից իրականցվող Գիտության պետական կոմիտեի թեմատիկ դրամաշնորհում, որն ավարտվում է 2013 թ.-ի մարտին: Հետազոտությունները վերաբերում են հեղուկ բյուրեղների օպտիկային:
Սիրում է հետազոտել տարբեր երևույթներ, «իսկ գիտնական լինելը դա անելու ամենալավ հնարավորությունն է»: Սիրում է կարդալ, լուսանկարչություն, արշավներ, թղթա- և մետաղադրամների հավաքածու է կազմում, սիրում է ֆիլմեր դիտել:
Խոհափիլիսոփայական կամ խրատական ասույթներ չի առանձնացնում, քանի որ դրանք շատ են և, իրավիճակից կախված, տարբեր. «Սակայն սիրում եմ մեջբերել որոշ նախադասություններ՝ ֆիլմերից կամ այլ աղբյուրներից, որոնք դիպուկ են հնչում տվյալ պահին, օրինակ, երբ նմուշն է կոտրվում կամ փորձի ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնում, ասում եմ՝ «Մենք տեսանք, թե ինչպես պետք չէր այս գործն անել» կամ «Մի քանի րոպե առաջ սա լավ միտք էր թվում», “мало, слишком мало”, “много, слишком много” և այլն»։ 🙂
Կյանքում, մասնագիտական կարիերայում շրջադարձային պահեր դեռևս չի առանձնացնում. «հուսամ՝ դեռ առջևում են»:
Թե կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա է աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ընդհանրապես ինչպիսի՞ հաջողություններ ունի հարցի վերաբերյալ պատմում է, որ հիմնականում զբաղվել է հեղուկ բյուրեղների հետազոտությամբ` ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոման Ալավերդյանի ղեկավարությամբ:
Բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնասիրել է վերակողմնորոշումային ալիքների տարածումը նեմատիկ հեղուկ բյուրեղներում: Ասպիրանտուրայում ուսումնասիրում է մաքուր կամ ներկանյութերով հարստացված քիրալ ֆոտոնիկ կառուցվածքների հատկությունները: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են մի շարք գիտական հոդվածներում և միջազգային գիտաժողովների աշխատանքների հավաքածուներում:
2012 թվականին մասնակցել է Լազերային Ֆիզիկա 2012 (Աշտարակ, Հայաստան), ELOPTO-2012 (Գենտ, Բելգիա), Optics&Photonics-2012 (Սան Դիեգո, ԱՄՆ) գիտաժողովներին. «Այդ գիտաժողովների ընթացքում տարբեր քննարկումներ եղան և հետաքրքիր մտքեր արտահայտվեցին տարբեր երկրների գիտնականների կողմից՝ ինչպես ներկայացված արդյունքները մեկնաբանելու, այնպես էլ` նոր փորձեր իրականացնելու համար»:
Գիտական մրցանակներ ու դրամաշնորհներ. 2011 թ.-ին Աշտարակում կայացած Լազերային Ֆիզիկա 2011 գիտաժողովին իր ներկայացրած աշխատանքը ճանաչվել է՝ «Լավագույն երիտասարդական աշխատանք», 2012–ին NFSAT-ի կողմից ստացել է դրամաշնորհ՝ Սան Դիեգոյում կայացած Optics and Photonics գիտաժողովին մասնակցելու համար, ստացել է նաև SPIE traveling author grant, որը տրամադրել էր Newport կազմակերպությունը՝ գիտաժողովին մասնակցելու համար: Վերջերս աարժանացել է Գիտպետկոմի` «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի դրամաշնորհին, որը ֆինանսավորվելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից. «Այսպիսի դրամաշնորհները շատ կարևոր են երիտասարդ գիտնականների համար, քանի որ հնարավորություն են ընձեռում՝ իրականացնել հետազոտություններ և արդյունքները քննարկել արտասահմանյան գործընկերների հետ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ծրագրի ֆինանսավորումը ժամանակի ընթացքում ավելանար՝ ներգրավելով ավելի շատ երիտասարդ գիտնականների»:
Կարծում է, որ Հայաստանում գիտության ֆինանսավորման ակնկալիքները չպետք է կապված լինեն միայն կառավարության հետ, թեև վերջինս ամեն կերպ պետք է խրախուսի գիտնականների աշխատանքը։ Գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե հետազոտություններ իրականացնելիս ավելի շատ ուշադրություն դարձվեր տվյալ աշխատանքի կիրառական կողմի և ժամանակի պահանջի վրա. «Ֆինանսավորում կարելի է ակնկալել նաև արտադրանք թողարկող կազամկերպություններից, որոնք, կարծում եմ, կֆինանսավորեն կիրառական, օգտակար, հեռանկարային գաղափարներ ու հետազոտություններ, որոնք հնարավոր է վերածել սարքերի, ծրագրերի, կամ որոնք կնպաստեն արդեն գոյություն ունեցող սարքերի աշխատանքի բարելավմանը, կամ հնարավորություն կտան սկսել գիտատար արտադրություն: Դրան զուգահեռ, կարելի է նաև հիմնարար հետազոտություններ իրականացնել»:
Հասարակաության կողմից գիտության չկարևորելը, ըստ Տիգրանի, «այլ հարց է և կվերանա, եթե գիտությունը լրջորեն մասսայականացվի (PR արվի) և բավարար ֆինանսավորում ստանա: Լավ կլիներ, եթե հասարակությանը հասկանալի, իսկ ավելի լավ է՝ տեսանելի դարձվեն գիտության ձեռքբերումները (վերջիվերջո բարդ սահմանումների հետևում թաքնվում են բավականին գեղեցիկ ու երբեմն պատկերավոր երևույթներ)` այդ դեպքում կմեծանա հետաքրքրությունը, կներգրավվեն ավելի շատ մարդիկ, կլինեն նոր և օգտակար մտքեր, առաջարկներ»:
Մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին վերաբերում է լավ. «Հաճելի է , որ այդպիսի մրցանակներ կան, բայց նրանք չեն կարող լրջորեն փոխել իրավիճակը: Դրանք առավել արդյունավետ կլինեն, եթե արվեն պարբերաբար և հաճախակի, իսկ ավելի լավ է` լինեն աշխատավարձի տեսքով: Ինչ վերաբերում է «Հայկյան» մրցույթներին, լավ տեղյակ չեմ, բայց, կախված նրանից, թե ինչն է գնահատվում տվյալ մրցանակաբաշխությամբ, պետք է օգտագործվեն համապատասխան չափանիշներ: Եթե գնահատվում է հոդվածների թիվը, ապա դա մի բան է, եթե աշխատանքի գիտական արժեքն ու նշանակությունը, ապա դա այլ դեպք է, քանի որ միշտ չէ, որ հաջողվում է փորձարարական աշխատանքները հրատարակել բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում և պատճառը միշտ չէ, որ հոդվածի գիտական նշանակության հետ է կապված»:
Թե ինչպես գնահատել տեսական և փորձարարական աշխատանքները, որպեսզի պայմաններն ավելի ընդունելի դառնան, դժվարանում է միանշանակ պատասխան տալ։ Անշուշտ կարևոր է, որ գնահատվեն թե՛ մեկը, թե՛ մյուսը, և արդարացի չէ գերադասել մեկը մյուսից: Գիտությունը մնում է գիտություն, անկախ նրանից՝ տեսականորեն է ստացվել արդյունքը, թե փորձով: Չափանիշներն էլ անխուսափելիորեն նույնն են. «Ինձ թվում է՝ պետք է ուղղակի առանձնացնել և իրարից անկախ քննարկել՝ կարևորելով նշանակությունը ինչ-որ կոնկրետ բանի տեսակետից, օրինակ՝ արտադրության, օգտակարության, տնտեսության մեջ նշանակության և այլն»:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական՝ շատերի կողմից բարձրաձայնած խնդիրներին (ինչպիսիք են՝ ֆինանսավորման պակասը, հայրենիքում հեռանկար չտեսնելը) ավելացնում է ևս մեկը՝ ժամանակի ոչ արդյունավետ օգտագործումը: Գտնում է, որ հատկապես սուր է զգացվում տարբեր օղակների վատ աշխատանքը, կամ գործընթացների վատ մշակվածությունը. «Նույն ասպիրանտուրայի օրինակով կարելի է ասել, որ շատ դժվար է իրականացնել լավ հետազոտություններ, եթե ժամանակի կեսից ավելին ուղղակի ծախսում ես այլ գործընթացների վրա, սպասում ես, մինչև պատվիրված սարքերը կբերեն, կամ կվերանորոգվեն, ուսումդ համատեղում ես այլ աշխատանքի հետ և այլն»:
Գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը, վիրտուալ կամ իրական հարթակներում, դրական գնահատական է տալիս։ Կարծում է, որ գիտության, ինչպես նաև այլ բնագավառներում առկա խնդիրների մասին պետք է բարձրաձայնել բոլոր հնարավոր տարբերակներով՝ մինչև խնդիրների լուծում ստանալը կամ իրավիճակի բարելավումը. «Մի կողմից, գիտնականը պետք է զբաղվի գիտությամբ, բայց մյուս կողմից չի կարելի նրան «մեկուսացնել», քանի որ գիտնականի գիտելիքը, հմտությունները և փորձը պետք է հաշվի առնվեն և օգտագործվեն: Երիտասարդ գիտնականը, ցավոք, հաճախ նաև մի շարք խնդիրների և դժվարությունների է հանդիպում, որոնք այդքան էլ կապված չեն գիտության հետ»:
Դրական միտումներ, գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, վերջին տարիներին «նշմարվում են, հուսով եմ՝ ժամանակի ընթացքում օգտակար բարեփոխումների արագությունը կմեծանա»:
Գիտության բնագավառում կոռուպցիայի դեքպերի ականտես չի եղել, գենդերային խնդիր նույնպես, կարծում է, որ չկա:
Արտասահմանում աշխատելու փորձ չունի, ուղղակի այցելել է մի քանի լաբորատորիաներ: Կարծում է, որ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում տարբերություններն առանձնապես մեծ չեն, քանի որ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ արտասահմանում, մարդիկ նվիրումով կատարում են իրենց աշխատանքը: Համարում է, որ տարբերությունն արդյունավետության մեջ է. արտասահամանում լաբորատորիաները հագեցած են, և գիտնականները համեմատաբար լավ են վարձատրվում, հետևաբար, նվիրումն ավելի մեծ է և աշխատանքն` ավելի արդյունավետ. «Անգլիայում, մի լաբորատորիայի (որը հագեցած էր գերժամանակակից սարքավորումով) աշխատող ասպիրանտն ասաց, որ իր գալու օրն այդ սենյակը դատարկ էր: Ինքն ուղղակի ցուցակով նշել է, թե ինչ սարքերի անհրաժեշտություն ունի: Իսկ մեզ մոտ ստիպված ես լինում հետազոտությունդ սկսել չափիչ սարքի նախագծումից կամ, ավելի բախտավորների դեպքում, արտասահմանում քո (լաբորատորիայի) ունեցած հնարավորությունների սահմաններում այդ սարքը գտնելուց, գինը պայմանավորվելուց և սպասելուց, թե երբ կբերեն: Արդյունքներն այս դեպքում, բնականաբար, ուշանում են»:
-Տիգրան, և վերջին՝ «ավանդական» հարցերը՝ երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան ու մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։ Նաև, ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։
—Այդ ուղղությամբ դեռ մտածում եմ: Իմ կարծիքով, գիտությամբ կարելի է զբաղվել ամեն տեղ. սարքեր կարելի է գնել, կոլաբորացիաներ ստեղծել, արդյունքներ ստանալ կարելի է նաև Հայաստանում: Բայց դրան պետք է նպաստի մթնոլորտն ու վերաբերմունքը գիտության նակատմամբ: Ցավոք, հիմա ֆինանսավորման հարցերը թույլ չեն տալիս՝ լիակատար համոզմունքով ասել, որ միայն Հայաստանում եմ տեսնում իմ մասնագիտական հետագա աճը: Սակայն ցանկությունս մեծ է՝ այս գործը շարունակել մեր երկրում, որտեղ ամեն բան շատ ավելի հետաքրքիր զարգացումներ է ստանում: Կապրենք, կտեսնենք: Իսկ գիտական հանրությանը կցանկանայի մաղթել հաջողություններ, նոր գաղափարներ, արդյունքներ, համագործակցություններ, բոլոր գիտական և «ոչ գիտական» խնդիրների բարեհաջող լուծում:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.