Չգիտեմ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բախտը չի բերում, թե՞ նա միտումնավոր է իր շուրջը հավաքում այնպիսի մարդկանց, որ իր հովանու ներքո իրենց դնեն «կռուտոյ» տղու տեղ, մի աղմկահարույց պատմություն սարքեն, իրեն էլ վարկաբեկեն:
ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանից հետո, հերթը նրա թիկնազորի պետ (գուցե արդեն՝ նախկին) Միքայել Ծովինարովինն ու վարորդ Սամվել Կարապետյանինն է, ովքեր մեղադրվում են Մրգավետ գյուղի «Մխչյան» տաքսի ծառայության վարորդին կրակելով հետապնդելու և խուլիգանական դրդումներով «քացու տակ» գցելու մեջ:
Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Թաթուլ Թարվերդյանը, 2007թվականից զբաղվել է ոսկյա զարդերի պատրաստմամբ և վաճառքով: Սկզբում գործերը հաջող են ընթացել և նա ցանկացել է ընդլայնել բիզնեսը: Այդ նպատակով 2007-2009 թվականների ընթացքում իր նախկին գործընկեր և համակարգի նախկին աշխատակից Սուրեն Արզանյանից տոկոսով 17.000 դոլար է վերցրել: Ընթացքում վերադարձրել է Սուրենին 13.000 դոլարը, որից 6000 դոլարը՝ որպես մայր գումար, 7000-ը՝ որպես տոկոս: Մնացածը չի կարողացել վերադարձնել, քանի որ գործերը շատ են վատացել և նա, գոնե գլուխը պահելու համար, աշխատանքի է անցել իրենց գյուղի «Մխչյան» տաքսի ծառայությունում:
Եվ ահա 2011-ի նոյեմբերին, Սուրեն Արզանյանը կրկին հիշել է Թաթուլի պարտքի մասին, դիմել իր ծանոթ Ռուբեն Աղաբալյանին և խնդրել՝ միջնորդել և Թաթուլից «ստանալ» այդ պարտքը: Ռուբենն էլ նույն հարցով զանգահարել է իր ազգականին՝ ԱԺ նախագահի վարորդ Սամվել Կարապետյանին: Դե Սամվելն էլ ազգականի խնդրանքը չի մերժել և որոշել է նոյեմբերի 8-ին զանգահարել և հանդիպել Թաթուլին: Աշխատանքային օրվա ավարտից հետո, Սամվելը ԱԺ ծառայողական «Նիսան»036 օօ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով, թիկնազորի պետ Միքայել Ծովինարովի և երկրորդ վարորդ Դավիթ Մանուկյանի հետ շեֆին տարել են տուն, իսկ հետո՝ ժամը 20.00-ի սահմաններում գնացել Մրգավետի «Մխչյան» տաքսի ծառայության վարչական շենք՝ Թաթուլին տեսնելու: Այնտեղ Սամվելն իջել է ավտոմեքենայից, պարզել, թե ով է Թաթուլը ու նրա հետ զրուցել Սուրեն Արզանյանի պարտքը վերադարձնելու շուրջ: Սակայն նրանց խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ նրանց է մոտեցել նաև Միքայել Ծովինարովը: Թաթուլը, վախենալով, որ իրեն կծեծեն՝ դիմել է փախուստի: Դրանից հետո հովիկաբրահամյանական Սամվելն ու Միքայելը, տաքսի ծառայության երթակարգավարին համոզելով և նրա միջոցով, հետ են կանչել Թաթուլին՝ խոսակցությունը շարունակելու նպատակով:
Րոպեներ անց, Թաթուլը վերադարձել է, և նրանց միջև շարունակվել է խոսակցությունը, սակայն կարճ ժամանակ անց, կրկին վերածվել հայհոյախառն ու ծեծկրտուքային վեճի: Մոտ 20 րոպե տևած «ռազբորկայի» ընթացքում աղմուկից հավաքվել են ոչ միայն տեղի բնակիչները, տաքսի ծառայության աշխատակիցները, այլ նաև Հովիկ Աբրահամյանին ուղեկցող և Մխչյանից վերադարձող երկրորդ մեքենան՝ Միքայել Ծավինարովի ենթակայության տակ գտնվող երեք թիկնազորայիններով: Մինչ վերջիններս փողկապներով և կոստյումներով վազքով մոտեցել են իրենց կոլեգաներին՝ նրանց գերակայությունն ընդգծելու և միջամտելու համարձակություն չունեցող թամաշա անողների վրա տպավորություն թողնելու, վարորդ Սամվելն ու թիկնազորապետ Միքայելը, Թաթուլի հասցեին խուլիգանական բնույթի հայհոյանքներ տալով, ձեռքերով հարվածել են նրան:
Վերջինիս հաջողվել է ազատվել նրանցից ու փախչել, սակայն նրանք վազել են Թաթուլի հետևից, որի ընթացքում էլ Միքայել Ծովինարովն իրեն ամրակցված ատրճանակով օդ է կրակել, ինչից հետո հետապնդողները հարվածելով վայր են գցել Թաթուլին ու գետնին ընկած վիճակում ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում Հ. Աբրահամյանի մյուս վարորդը՝ Դավիթ Մանուկյանը, պառկել է Թաթուլի վրա և թույլ չի տվել, որ շարունակեն հարվածել, որից հետո Թաթուլը կարողացել է փախչել:
Ամբաստանյալներ Միքայել Ծովինարովը և Սամվել Կարապետյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը. Ծավինարովն ասել է, որ Սամվելի հետ գնացել են ինչ-որ մեկին հեռախոսահամար փոխանցելու:
Պարզվել է, որ նա իրեն անծանոթ Թաթուլն է, ում չի հայհոյել, չի հարվածել, իրեն ամրակցված զենքից չի կրակել: Ընդհակառակը՝ բարկացել է խմբի տղաների պահվածքից և հրահանգել՝ նստել ավտոմեքենաներն ու հեռանալ դեպքի վայրից: Սամվելն էլ նշել է, թե ինքը չի եղել վեճ հրահրողը: Ի դեպ, նրանցից միայն Սամվելին են սկզբում ձերբակալել, բայց գրավի դիմաց բաց են թողել:
Դատարանը, սակայն ամբաստանյալների ցուցմունքները արժանահավատ չի համարել և համադրելով գործի մյուս ապացույցների հետ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Միքայել Ծովինարովը և Սամվել Կարապետյանը խմբի կազմում կատարել են բռնությամբ զուգորդված խուլիգանություն (ՀՀ քր. օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և նրանց դատապարտել 1-ական տարվա պայմանական ազատազրկման: Սակայն Միքայել Ծովինարովը վերոնշյալ դատավճռին էլ է դեմ. նա վերաքննիչ դատարան է դիմել և խնդրել դատավճիռը բեկանել, իրեն արդարացնել, քրգործի վարույթն էլ կարճել:
Հ.Գ. Ուզում եմ հովիկաբրահամյանական շրջանակների հետ պարտքուպահանջ ունեցող մխչյանցիներին և մինչև Մխչյան հասնող գյուղերի բնակիչներին մի քիչ մխիթարել. Հովիկ Աբրահամյանն արդեն տեղափոխվել է նոր տուն՝ Երևանի Հաղթանակ զբոսայգու դիմաց գտնվող, «փոքր ԱԺ» հիշեցնող իր առանձնատուն:
Այսինքն, ստիպված չեք լինի ամեն օր «ռաստվել» պետական միջոցներով երթևեկող ու զինվող այդ «զորախմբին»: Հիմա պետք է ավելի զգույշ լինեն ԱԺ-ից Հաղթանակ զբոսայգի ընկած ճանապարհատվածի բնակիչները: Իսկ մինչ այդ, լավ կլիներ, որ Հովիկ Աբրահամյանը տեղեկացներ, թե ո՞վ է լինելու իր մերձավոր շրջապատի հաջորդ «կռուտոյ տղեն», ումից իրեն նույնիսկ Արտաշատում իր կառուցած ՍԲ Հովհաննես եկեղեցին «չի փրկելու»…
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.