Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և նշանավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն փաստեցին, որ վերջերս, մայրաքաղաքը միայն կորցնում է նշանակալի կառույցներ:
Անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին,նրանք համոզմունք հայտնեցին, որ վստահության պակասից է, որ հանրությունը մտահոգ է. այսինքն եթե մարդիկ իմանան, որ շենքը վերադարձվելու է պահպանված լավ վիճակում, ոչ մի խնդիր չի լինի, սակայն:
«Հուշարձանները ոչ միայն բարոյական տեսանկյունից են օգնում, այլև ֆինանսական: Օրինակ լավագույն տուրիստական երկրներում հուշարձանները պահում են աչքի լույսի պես, որովհետև դրանք նույնպես գումար են բերում: Մենք գեղեցիկ քաղաք ունենք Թամանյանի շնորհիվ՝ 1924 թվականից, գեղեցիկ լանդշաֆտով, սակայն մենք Երևանի հետ վարվում ենք բարբարոսաբար: Հետագայում, այդ շենքները, որ մեզ պետք է դիվիդենտներ բերեին, կորցնում ենք», — ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, իրենք գործում են ոչ թե դեմ այլ հանուն սկզբունքով.ոչ թե պայքարում են, այլ փորձում են օգնել պետությանը, որպեսզի սխալներ չառաջանան՝ գիտակցելով, որ ճարտարապետական նշանավոր կառույցները ինչ հսկայական ներուժ են պարունակում:
«Այսօրվա խնդիրներից է նաև ԱԳՆ շենքի վերափոխվելը. մենք շատ ենք վախենում, որ նա կորցնի իր հմայքը, իր նշանակությունը,շատ — շատ կասեն, լավ գեղեցիկ հյուրանոց է, որտեղ ելումուտ կանեն ուրիշ մարդիկ»,-մտավախություն ունի Ճարտարապետների միության նախագահը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հերթին լրացրեց, որ ԱԳՆ-ն հասարակ շենք չէ, այն կարևորագույն նշանակություն ունի, քանի որ այն ներկայացնում է մեր պետականությունը.
«Իհարկե օրենքը չի արգելում հուշարձանը վաճառել, սակայն օրենքը սահմանում է փոփոխություն մտցնելու կարգ, որը տվյալ դեպքում անտեսվում է, շրջանցվում»,-համոզված է ճարտարապետը:
Ըստ Քալաշյանի, ցանկացած ճարտարապետական հուշարձան ինքը չի ներկայանում միայն արտաքնապես, այն ներկայանում է նաև ներքինով:
«Եթե այդ շենքին արտաքինից նայենք չեք կարող ասել, որ դա հյուրանոց է, այն կառավարական շենքի կերպար է, այնտեղ են աշխատել մեր արտգործնախարարները: Ամեն մի հուշարձան մեր ազգային դիմագծի մի մասն է: Ցանկացած մարդ մի երկիր գնալիս առաջինը շփվում է ճարտարապետության հետ: Եթե մենք ոտնահարում ենք մեր կարևորագույն հուշարձանը, այդ դեպքում ի՞նչ վերաբերմունք ունենք մյուսների նկատմամբ: Եկեք բոլորը քանդենք»,- ասաց ճարտարապետը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.